Cross-Cultural Communication (Spanish)
Master's programme
Կրթական ծրագիր
«Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)» ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք գերազանց տիրապետում են իսպաներենին ու միջմշակութային հաղորդակցության հիմնախնդիրներին և կարող են միջմշակութային հաղորդակցության բնագավառում իսպաներենով աշխատանքային բազմաբնույթ գործունեություն ծավալել:
ՀՀ-ում իսպաներենով մագիստրոսական նման կրթական ծրագիր իրականացվում է միայն ԵՊՀ-ում, որի շնորհիվ ծրագիրն ունի մրցակցային ակնհայտ առավելություններ:
Ծրագիրն իրագործելու նպատակով ուսանողների համար հասանելի են ուսումնառության տարբեր ռեսուրսներ (մասնագիտական հարուստ գրականություն, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային տարբեր ռեսուրսներ): Ուսումնառության տարիներին ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ կիսամյակ սովորելու Իսպանիայի հեղինակավոր բուհերում՝ Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի, Կադիսի, Վալենսիայի, Վալյադոլիդի և այլ համալսարաններում: Ծրագրի հաջող իրականացման համար կարևորվում են դասավանդման և ուսումնառության նորարարական եղանակները՝ հաղորդակցական, ինտերակտիվ մեթոդները և այլն:
«Միջմշակութային հաղորդակցություն՝ իսպաներեն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ բիզնես ոլորտի կազմակերպություններ, պետական և ոչ պետական կառույցներ, մշակութային միություններ, հրատարակչություններ, գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր բնագավառներ, արտաքին տնտեսական կապերի գերատեսչություններ, արտասահմանում Հայաստանի ներկայացուցչություններ, տուրիստական կազմակերպություններ, նոտարական գրասենյակներ, դեսպանատներ և հյուպատոսություններ, միջազգային կազմակերպություններ, կրթական ոլորտ և այլն: