ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, աշխ․ գիտ․ թեկնածու Արտակ Փիլոյանը և նույն ամբիոնի ասպիրանտ Մարիամ Պետրոսյանը ս․թ․ սեպտեմբերի 8-11-ը մասնակցեցին Վիեննայի տեխնիկական համալսարանի և Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի համագործակցության շրջանակում կազմակերպված «EuroCarto 2024» կոնֆերանսին։
ԵՊՀ ներկայացուցիչները Վիեննայում կայացած կոնֆերանսին հանդես եկան «Enhancing Quality Control Standards for Armenia's National Spatial Data Infrastructure: A Python-based Approach with Emphasis on Road Spatial Data Layers» թեմայով զեկուցմամբ։ Աշխատանքը տպագրվել է նաև «Abstracts of the ICA7, 125, 2024» ժողովածուում։
Նշենք, որ «EuroCarto» կոնֆերանսների շարքը քարտեզագրության ամենահեղինակավոր գիտական միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ, գիտակրթական հաստատությունների և ինդուստրիայի ներկայացուցիչներ։ Այս տարի կոնֆերանսի շրջանակում հատուկ տեղ էր հատկացված երիտասարդ գիտնականներին և նրանց արձանագրած հաջողություններին։
Հավելենք, որ մասնակցությունը գիտական միջոցառմանը ֆինանսավորվել է «APPEAR Project252: Digitally Connecting Real and Virtual Environments | DEvision» ծրագրի շրջանակւոմ։