Type:
Bachelor
Speciality:
022201.01.6 - Պատմություն
Specialisation:
022201.01.6 - Պատմություն
Qualification awarded:
Պատմության բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելությունը հեռակա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների»:
«Պատմություն» կրթական ծրագրով ընդունելության համար անհրաժեշտ է քննություններ հանձնել «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից:

2. Programme Objectives
Պատրաստել հիմնարար գիտելիքներ, տեսական պատրաստվածություն ու գիտահետազոտական աշխատանք կատարելու կարողություն և հմտություններ ունեցող պատմաբաններ:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Նկարագրելու Հայաստանի բնաաշխարհագրական միջավայրը և համաշխարհային ու տարածաշրջանային պատմական գործընթացների համատեքստում ներկայացնելու և պարզաբանելու հայոց պատմության բոլոր պատմափուլերի հիմնախնդիրները:
- Ընդհանուր գծերով պարզաբանելու տարածաշրջանային և համաշխարհային պատմության առանցքային խնդիրները, առանձին դեպքերում նաև թվարկելու ու բնութագրելու դրանց կարևոր սկզբնաղբյուրները։
- Ընդհանուր գծերով ներկայացնելու պատմական մի շարք գիտությունների՝ հնագիտության, ազգագրության նպատակը, խնդիրները, մեթոդները, լուսաբանելու նախնադարյան հասարակության, Հայաստանի հնագիտության ու ազգագրության հարցերը:
- Թվարկելու, դասակարգելու և բնութագրելու հայոց պատմության հիմնական սկզբնաղբյուրները, ընդհանուր գծերով ներկայացնելու հայ և համաշխարհային պատմագիտության, պատմագիտական մտքի էվոլյուցիան:
- Թվարկելու և պարզաբանելու ազգային ու համաշխարհային պատմագիտական հայեցակարգերը, պատմական գործընթացների վերաբերյալ առկա տեսությունները։
- Ներկայացնելու արխիվային գործի, թանգարանագիտության տեսության խնդիրները, ինչպես նաև բնութագրելու պատմության տարբեր շրջափուլերում ի հայտ եկած սոցիալական, իրավական, քաղաքական, բնապահպանական, տնտեսական գործոնները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծելու և մեկնաբանելու հայոց, տարածաշրջանային ու համաշխարհային պատմության տարբեր պատմափուլերին վերաբերող գիտական և քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը:
- Հայոց պատմության խեղաթյուրման փորձերի դեպքում կռահելով միտումները՝ տալու ճշմարտացի պարզաբանումներ ու մեկնաբանություններ:
- Ուսումնասիրելու, պատրաստելու և ներկայացնելու պատմական թեմաներով հետազոտական աշխատանքներ, ռեֆերատներ, զեկուցումներ, ավարտական աշխատանքներ, վարելու բանավեճեր՝ կիրառելով պատմագիտական սկզբունքներն ու մեթոդները և պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները:
- Հավաքելու, մշակելու և մեկնաբանելու պատմական սկզբնաղբյուրներ պատմական գործընթացների վերլուծություններ իրականացնելու համար, ինչպես նաև ազատորեն կողմնորոշվելու արխիվներում, Մատենադարանում՝ պատվիրելով ու աշխատելով արխիվային փաստաթղթերի և ձեռագրերի հետ:
- Ընթերցելու, մեկնաբանելու ու թարգմանելու գրաբարով գրված տեքստեր:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական աշխատանքներ և այլն):
- Մայրենի և օտար լեզուներով հաղորդակցվելու, ձևակերպելու ու ներկայացնելու բանավոր ու գրավոր տրամաբանված խոսք:
- Օգտագործելով ընդհանուր տրամաբանական և պատմագիտական մեթոդներ ու սկզբունքներ՝ կատարելու վերլուծություններ, հետազոտություններ:
- Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
- Մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելիս և լուծումներ առաջադրելիս ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ինչպես նաև նոր իրավիճակներին համապատասխան որոշումներ կայացնելու և սովորելու կարողություն։
- Ստանձնելու անձնական պատասխանատվություն ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ազգային և համամարդկային արժեքների տարածմանը։
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք:

5. Graduates future career opportunities
«Պատմություն» բակալավրի կրթական ծրագիրը կարող է բավարարել տեղական կամ միջազգային մի շարք ոլորտների գործատուների պահանջները:
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ պատմութան, արևելագիտութան ինստիտուտներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և այլ հետազոտական հաստատություններում: Սույն ծրագրի շրջանավարտները պահանջված են Հայաստանի ազգային արխիվում, տուրիստական գործակալություններում ու թանգարաններում, իսկ լրացուցիչ մանկավարժի որակավորում ձեռք բերելու դեպքում նաև դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: «Պատմություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ մեր շրջանավարտները բարձր, ղեկավար դիրքեր են զբաղեցնում պետական կառավարման տարբեր օղակներում (ՀՀ ԱԺ, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, ԿԳՄՍ, Պաշտպանության նախարարություններ, ԱԱԾ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ), և այլն:

6. Resources and forms to support learning
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ԵՊՀ առցանց հարթակների միջոցով ուսանողներին կտրամադրվեն էլեկտրոնային նյութեր (դասախոսությունների տեքստեր, նկարագրիչներ, հարցաշարեր և այլն), ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր: Բնականաբար ուսանողների տրամադրության տակ կլինեն նաև համահամալսարանական ու պատմության ֆակուլտետի՝ պարբերաբար համալրվող գրադարանների գրքերը:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Պատմություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ ու չափանիշ է ընդունվել հայերի ազգային-պետական արժեքների դիտանկյունից, աշխարհի պատմագիտության ժամանակակից տեսական ձեռքբերումների և հայ պատմագիտության ավանդույթների համադրությամբ Հայաստանի Հանրապետությունում պատմագետների պատրաստման ուրույն դարբնոցի շարունակականությունը ու պատմագիտական մտքի զարգացումը ապահովելու անհրաժեշտությունը: «Պատմություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որոշակիորեն հաշվի են առնվել օտարերկրյա (Մեծ Բրիտանիա, ՌԴ) բուհերի համանման ծրագրեր։
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակի «Պատմություն» բակալավրի որակավորման նկարագրչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.՝ Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
· Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
· Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
· Ոսանողների վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
· Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
Հաղորդակցման
· Բակալավրիատի ուսանողներին որպես ապագա մասնագետ դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
· պատմության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների, համաշխարհային քաղաքական, տնտեսական, էթնոմշակութային պատմության, նյութական և հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն
· տարածաշրջանում հայկական ներկայության փաստերի ու իրողությունների իմացության, տարածաշրջանում հայկական էթնիկ տարրի ու հայկական մշակույթի բերած ավանդի բացահայտման կարողություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների