Diaspora Studies
Master's programme
Ծրագրի մասին
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդհանուր կրթամասը ծառայում է մագիստրոսի որակավորման աստիճանի ընդհանուր հենքի (ընդհանրական գիտելիքներ և կարողություններ) ապահովմանը կամ համալրմանը, մասնագիտական կրթամասը կոչված է տվյալ մասնագիտության շրջանակում ապահովելու պահանջվող ընդհանուր գիտելիքներն ու կարողությունները, իսկ մասնագիտացման կրթամասը ծրագրի անհատականացված ուսուցման մասն է, որը նախատեսված է զարգացնելու խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մասնագիտության որևէ նեղ ասպարեզում։
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել Սփյուռքի վերաբերյալ ամբողջական և խորքային գիտատեսական գիտելիքներով և գիտավերլուծական ունակություններով օժտված մասնագետներ, ուսանողներին տրամադրել Սփյուռքի և հարակից երևույթների վերաբերյալ ամբողջական գիտատեսական գիտելիքներ, հայկական և այլ սփյուռքների պատմության և ներկայի մասին խորքային գիտելիքներ, արդի շրջանում Սփյուռքի դերի վերաբերյալ խորքային պատկերացումներ, սփյուռքագիտական հետազոտությունների իրականացման հմտություններ, Սփյուռքի համայնքներում դաշտային հետազոտությունների անցկացման կարողություններ, սփյուռքագիտությանն առնչվող տարբեր գիտաճյուղերին բնորոշ մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ, ձևավորել Հայկական սփյուռքի կազմակերպակառուցվածքային վիճակի վերաբերյալ համակարգային գիտելիքներ, հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ տեսական և մեթոդական պատրաստություն:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի գիտակցելու սփյուռքագիտության միջգիտակարգային բնույթը և վերարտադրելու սփյուռքագիտության կրթամասի գիտակարգերից յուրաքանչյուրի ընձեռած գիտելիքներն ու գիտատեսական մոտեցումները, վերլուծելու Սփյուռքի արդի փուլի զարգացումները և կանխատեսելու Սփյուռքի որոշակի զարգացումներ, օգտագործելու ստացած գիտելիքները Սփյուռքի վերաբերյալ հետազոտություններում, գնահատելու Սփյուռքին առնչվող երևույթների առանձնահատկությունները, կիրառելու համակարգային մոտեցում Հայկական սփյուռքը ամբողջապես ճանաչելու առումով, համադրելու և հակադրելու Հայկական սփյուռքին առնչվող իրողությունները այլ սփյուռքների համանման իրողություններին` մատնանշելով ընդհանրություններն ու առանձնահատկությունները, կատարելու ծագումնաբանական և տիպաբանական համեմատություններ սփյուռքների միջև:
Տարիների ընթացքում «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհիվ, ինչպես նաև մասնագիտական թեմատիկայով ատենախոսությունների պաշտպանության արդյունքում հենց ԵՊՀ-ում է կենտրոնացել սփյուռքագիտության տիրույթի գիտակրթական հիմնական ներուժը, որի առկայությունը ՀՀ բուհական միջավայրում ԵՊՀ-ի հիմնական մրցակցային առավելություններից մեկն է:
Կարիերայի հնարավորությունները
Ստացած գիտելիքների և իմացությունների շնորհիվ ամբիոնի շրջանավարտները պատասխանատու մասնագիտական աշխատանքի են անցնում պետական տարբեր մարմիններում (ՀՀ սփյուռքի նախարարություն, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Միգրացիոն ծառայություն, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ և այլն), կրթական ու գիտական հաստատություններում (ԵՊՀ, ԵՊՄՀ, Եվրոպական համալսարան և այլն), ինչպես նաև ազգանվեր գործունեություն իրականացնում Սփյուռքի համայնքներում (ԱՄՆ, ՌԴ, Կանադա, Հունաստան, Իսրայել և այլն):
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու սփյուռքագիտությանն առնչվող մասնագիտություններով (պատմություն, հայոց պատմություն, մշակույթ, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն և այլն) ասպիրանտուրայում:
Contacts
(+374 60) 710 604 (ներքին՝ 16-04)
armine.chiroyan@ysu.am