
World History
Master's programme
Ծրագրի մասին
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդհանուր կրթամասը ծառայում է մագիստրոսի որակավորման աստիճանի ընդհանուր հենքի (ընդհանրական գիտելիքներ և կարողություններ) ապահովմանը կամ համալրմանը։ Մասնագիտական կրթամասը կոչված է տվյալ մասնագիտության շրջանակում ապահովելու պահանջվող ընդհանուր գիտելիքներն ու կարողությունները։ Մասնագիտացման կրթամասը ծրագրի անհատականացված ուսուցման մասն է, որը նախատեսված է զարգացնելու խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մասնագիտության որևէ նեղ ասպարեզում։
Ընդունելության պահանջները
«Համաշխարհային պատմություն» մասնագիտության շրջանակում մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել համաշխարհային պատմության ու տեսության, առանձին դարաշրջանների վերաբերյալ խոր և բազմակողմանի գիտելիքներ` ներկայացնելու և բացատրելու պատմության տարբեր շրջափուլերի առանցքային իրադարձությունները, զարգացումները, գնահատելու պատմական գործընթացների շարժիչ ուժերն ու դերակատարներին, փոխանցել հմտություններ և կարողություններ՝ դիտարկելու պատմական գործընթացները ընդգրկուն ըմբռնումների համածիրում (լոկալ, տարածաշրջանային, գլոբալ պատմություն), զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները՝ բացահայտելու պատմական գործընթացների պատճառներն ու հետևանքները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները՝ օժտելով ուսանողներին այնպիսի գիտելիքներով ու կարողություններով, որոնք կիրառելի են գիտահետազոտական և գիտամանկավարժական ոլորտներում։
Առավելությունները
«Համաշխարհային պատմություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի շրջանավարտները պահանջված են հանրապետության և արտերկրի տարաբնույթ հետազոտական և մանկավարժական ոլորտներում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտների հնարավոր աշխատատեղերն են հանրապետությունում գործող բոլոր հենակետային և ավագ դպրոցները, որտեղ 6-12-րդ դասարաններում ուսուցանվում է «Համաշխարհային պատմություն» դասընթացը, միջազգային կազմակերպություններն ու դրանց մասնաճյուղերը (ՄԱԿ-ի գրասենյակ, Մարդու իրավունքների երևանյան գրասենյակ, Եվրաինտեգրման հայկական գործակալություն և այլն), ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունները (Պատմության ինստիտուտ, Արևելագիտության ինստիտուտ և այլն), բուհերը, մասնագիտական կրթօջախները, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտաքին գործերի, ԿԳՄՍ նախարարությունները, Ազգային ժողովը, թանգարանները, հասարակական կազմակերպությունները, լրատվական գործակալությունները և այլն: