Ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ու Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ ջանքերով տեղի կունենա միջոցառում՝ նվիրված պ․գ․դ․, ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, հնագետ, ազգագրագետ, սոցիալական մարդաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետում բազմաթիվ դասախոսություններով հանդես եկած, Հնագիտության և ազգագրության ամբիոնի երկարամյա բարեկամ Սերգեյ Հարությունովի հիշատականին։
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ․գ․թ․ Լ․ Աբրահամյանը, պ․գ․թ․ Գ․ Շագոյանը, պ․գ․թ․, դոցենտ Մ․ Գաբրիելյանը, պ․գ․թ․ Ա․ Թադևոսյանը և Միկլուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի առաջնակարգ գիտաշխատող, պ․գ․դ Ս․ Ռիժակովան, որոնք կպատմեն Ս․ Հարությունովի մասին իրենց հուշերից։
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։