YSU Faculty of History, room 318
Tuesday, december 17, 2024
12:50-14:20
Ս.թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:50-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և վրացագիտության կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն արդի շրջանում» խորագրով բանախոսություն:
Բանախոսն է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի՝ Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։