Type:
Master
Speciality:
032101.05.7 - Լրագրություն
Specialisation:
032101.05.7 - Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ
Qualification awarded:
Լրագրության մագիստրոս
Programme academic year:
2022/2023
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա՝
1. Բակալավրի դիպլոմ հումանիտար որևէ մասնագիտությամբ,
2. Պատշաճ գիտելիքներ հումանիտար և հասարակագիտական առարկաներից,
3. Որևէ օտար լեզվի իմացություն:
Ընդունելությունն անցկացվում է .
-նույն մասանգիտությամբ բակալավրի որակավորում ունեցող դիմորդների համար առանց քննությունների, հարցազրույցի հիման վրա
-հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ամփոփիչ քննություն:

2. Programme Objectives
1.Ուսանողին հաղորդել հասարակայնության հետ կապերի տեսությանն ու պրակտիկային, առանձին ոլորտներում մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող գիտելիքներ,
2.Փոխանցել իրավիճակի վերլուծության, PR ծրագրերի կազմման և իրականացման, լրատվամիջոցների հետ հաղորդակցության հմտություններ,
3.Ծանոթացնել PR և լրատվամիջոցների հետ հաղորդակցության ոլորտի հետազոտման արդի մեթոդներին և տեխնոլոգիաներին
4.Զարգացնել ուսանողների ընդհանրական մտավոր կարղությունները՝ վերլուծելու, գնահատելու, սինթեզելու:

3. Educational outcomes of the programme
- Սահմանել հանրային կապերի էությունն ու առանցքային հասկացությունները:
- Նկարագրել PR գործիքակազմը:
- Սահմանել և իրականացնել հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների գործառույթներ:
- Կազմել PR ծրագրեր, իրականացնել PR արշավներ:
- Ներկայացնել զանգվածային հաղորդակցության համակարգում հասարակայնության հետ կապերին բնորոշ գործառույթներն ու ոլորտի գործնական, էթիկական-իրավական հիմնախնդիրները:
- Ներկայացնել լրատվամիջոցների հետ համագործակցության մեխանիզմներն ու հմտությունները:
- Ձևակերպել հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի հիմնական սկզբունքներն ու գործառույթները:
- Կիրառել բնագավառի հիմնավոր և համակարգված գիտելիքներ:
- Օգտագործել հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի հիմնարար հասկացությունները, գործառույթները և գործիքակազմը:
- Գործնականում իրականացնել հասարակայնության հետ կապերի հարակից մասնագիտությունների հիմնարար դրույթները:
- Կիրառել բնագավառի հիմնարար տեսություններն ու սկզբունքները:
- Գնահատել ցանկացած գերատեսչության կամ կառույցի հասարակայնության հետ կապերի գործընթացը:
- Վերլուծել պրակտիկ գործունեության ընթացքում ծագող ճգնաժամային իրավիճակները և համարժեք քայլեր ձեռնարկել:
- Օգտագործել PR գործունեության տարբեր ոլորտների և իրավիճակների համար արդյունավետ հաղորդակցային ռազմավարություններ, PR տեխնոլոգիաներ և PR գործիքներ:
- Մշակել և իրականացնել նախագծեր:
- Իրականացնել հետազոտական աշխատանք:
- Մշակել հաղորդակցային ռազմավարություն, կառավարել ժամանակը, մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներ:
- Մշտադիտարկել իրականացված ծրագրի PR արդյունավետությունը և վերլուծել գործընթացը:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային:

5. Graduates future career opportunities
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ են վայելում հասարակայնության հետ կապերի (PR) մասնագիտական կրթություն ստացած կադրերը։ Հասարակական, քաղաքական, առևտրային քիչ թե շատ ակտիվ գործունեություն ծավալող ցանկացած կազմակերպություն քաջ գիտակցում է հանրային կապերի կարևորությունը և իր կառուցվածքում ընդգրկում է նաև համապատասխան հաստիքներ ու ստորաբաժանումներ։ Նման պայմաններում ծրագրի շրջանավարտներն աշխատանքային շուկայում մեծ պահանջարկ են վայելում, կարևոր դերակատարում են ունենում և հեշտությամբ ներգրավվում են կազմակերպություններում, ինտեգրվում մասնագիտական գործունեություն ծավալող թիմերում:
Շրջանավարտը կարող է աշխատել՝
· պետական և մասնավոր կառույցների հասարակայնության հետ կապերի բաժիններում,
· PR խորհրդատվական ընկերություններում,
· Ոչ կառավարական և միջազգային կառույցների PR ստորաբաժանումներում:

6. Resources and forms to support learning
Լսարանային և խմբային աշխատանքներ, անհատական գործնական աշխատանք, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, խմբային և անհատական նախագծային աշխատանք, սեմինարներ, մասնագիտական փորձառություն, նորագույն տեխնոլոգիաների կիրառություն:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը կազմվել է նկատի առնելով համապատասխան կրթական չափորոշիչներ և առարկայական հենանիշեր: Ծրագրային կողմնորոշիչներ են դիտարկվել ՀՀ-ում մագիստրոսական կրթության կազմակերպմանը վերաբերող կրթական ծրագրերով սահմանված չափորոշիչները, ԵՊՀ առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերը, ԵՊՀ մագիստրոսական կրթության կազմակերպման հայեցակարգը:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Մեդիահետազոտություններ իրականացնելու և վերլուծելու կարողություն,
· PR նախագծերի և նախաձեռնությունների իրականացման փորձառություն և վերլուծություն կատարելու կարողություն
· PR հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես`մեդիա և հաղորդակցությունների ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
1. 1. Մասնագիտական կարողություններ
· PR հետազոտություններ իրականացնելու կարողություն,
· Հաղորդակցության կառավարման փորձառություն,
· Հարակից մասնագիտությունների մասին իմացություն (լրագրություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգ, մենեջմենթ և այլն),
· PR ռազմավարություններ մշակելու և իրականացնելու կարողություն,
· Բանավոր, գրավոր, ինչպես նաև տեսաձայնային PR հաղորդագրություն, ուղերձ մշակելու հմտություն,
· PR փաստաթղթեր, տեղեկատվական փաթեթներ, PR տեքստեր մշակելու հմտություն,
· Ելույթ պատրաստելու և ներկայացնելու կարողություն,
· ԶԼՄ-ների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· Մեդիահոսքերը ուսումնասիրելու և կառավարելու կարողություն,
· Ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ, հյուրընկալություններ, ցուցադրություններ, հատուկ միջոցառումներ, պրեսս տուրեր, ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· Սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը կառավարելու և ապահովելու կարողություն:
2. 2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն և / կամ ոլորտում նվազագույնը 3 տարվա փորձ,
· Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի կամ հարակից ոլորտներում՝ ժուռնալիստիկա, կառավարում, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլն։

9. Additional information about the programme
Ծրագրով տրվող մասնագիտությունն ունիվերասալ է, կիրառելի գործունեության բոլոր ոլորտներում, ինչը մեծ պահանջարկ է առաջացնում տարբեր բազային կրթությամբ մասնագետների շրջանում: