Մագիստրոսական ծրագրի ուսուցման ձևը առկա է, տևողությունը՝ 2 տարի, ուսման վարձը՝ տարեկան 800 000 ՀՀ դրամ։ Կրթական ծրագրի ավարտին ուսանողին շնորհվում է հոգեբանության մագիստրոսի որակավորում՝ կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա մասնագիտացմամբ։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
- Հոգեբանության գիտության զարգացումը, հիմնական փուլերը և ժամանակակից ուղղությունները
- Հոգեկանի զարգացումը ֆիլոգենեզում
- Հոգեկանի զարգացումը օնտոգենեզում
- Գիտակցության էությունը, ֆունկցիաները, բովանդակային կառուցվածքը
- Զգայությունները՝ որպես իմացության առաջին փուլ և հիմք
- Զգայությունների տեսակները, որակները
- Զգայության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները
- Զգայության շեմը․ Ֆեխներ-Վեբերի օրենքը, անալիզատորի կառուցվածքը
- Ընկալման գործընթացը, տեսակները, հատկությունները
- Ապերցեպցիայի և դիրքորոշման դերը ընկալման մեջ
- Ուշադրության ֆիզիոլոգիական մեխանիզմները, գործառույթները, տեսակները
- Հիշողության մեկնաբանումը հոգեբանական դպրոցներում (տեսությունները)
- Հիշողության մեխանիզմները
- Հիշողության տեսակները
- Մտածողության մեկնաբանումը հոգեբանական դպրոցներում (տեսությունները)
- Խնդիրը՝ որպես մտածողության օբյեկտ․ դրա կառուցվածքը, խնդրի լուծումը պայմանավորող հիմնական գործոնները
- Հասկացություն մտածողության սուբյեկտի մասին
- Մտածողության օպերացիաները և մտային խնդրի լուծման փուլերը
- Մտածողության տեսակները
- Մտածողության և խոսքի գենետիկական արմատները
- Էգոցենտրիկ խոսքի բնույթը. համեմատական վերլուծություն (Լ. Վիգոտսկի, Ժ. Պիաժե)
- Խոսքի տեսակները: Ներքին խոսքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները
- Երևակայության տեսակները և հնարները: Երևակայության զարգացման հիմնախնդիրը
- Խառնվածքը՝ որպես անհատական առանձնահատկություն. հիմնական եզրակացություններ (Ռուսալով, Ստրելյաու, Մեռլին), հոգեգենետիկ և լոնգիտյուդ ուսումնասիրություններ
- Խառնվածքի ուսումնասիրման հիմնական ուղղությունները (հումորալ, գործոնային, կոնստիտուցիոնալ, հոգեֆիզիոլոգիական)
- Բնավորության կառուցվածքի բաղկացուցիչները: Բնավորության գծեր
- Լեոնգարդի տեսությունը բնավորության շեշտավորվածության վերաբերյալ: Շեշտվածության տիպաբանություն
- Ընդունակությունները՝ որպես անհատական առանձնահատկություն: Տեսակները և զարգացման մակարդակները (օժտվածություն, տաղանդ, հանճար)
- Հույզերի և հուզական վիճակների տեսակները
- Հույզերի դրսևորման հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները
- Հույզերի տեսությունները
- Հույզերի դասակարգումը՝ ըստ Կ. Իզարդի
- Սթրեսի բնութագիրը, գործառույթները և մեխանիզմները
- Որոշման ընդունում. կամային ճիգեր և դրդապատճառների պայքար
- Կամային գործունեություն, կամային ակտի փուլեր
- Անձ հասկացության մեկնաբանությունները հոգեբանական տեսություններում
- Հոգեբանական խորհրդատվության խնդիրները, սկզբունքները, փուլերը
- Անձի կառուցվածքի ուսումնասիրման հիմնական ստրատեգիաները
- Անհատ, անձ, անհատականություն հասկացությունների փոխհարաբերակցությունը
- Անձի դրդապատճառային-պահանջմունքային ոլորտ. դրդապատճառների տեսակները
- Անձի ձևավորման գործոնները գործունեության տեսության մեջ (ըստ Ա. Լեոնտևի)
- Անձի զարգացման հիմնախնդիրը Լ. Վիգոտսկու պատմամշակութային տեսության մեջ
- Անձի տեսություն. գործառույթները, հիմնական ուղղությունները և հիմնախնդիրները, գնահատման չափանիշները
- Բիհեյվիորիզմի դրույթները և սոցիալական ուսուցման տեսությունը (Բ. Սկիներ, Ա. Բանդուրա)
- Հոգեվերլուծության հիմնական դրույթները և հոգեկան ապարատի մոդելները (Զ. Ֆրեյդ)
- Հոգեբանական պաշտպանական մեխանիզմների գործառույթները և տեսակները (Զ. Ֆրեյդ)
- Հոգեվերլուծության զարգացումը. նեոֆրեյդիզմի ուղղությունները և դրույթները (Հորնի, Ֆրոմ, Ա. Ֆրեյդ, Է. Էրիքսոն և այլք)
- Անձի զարգացման էպիգենետիկ հայեցակարգը. նույնականության հիմնախնդիրը (Էրիքսոն)
- Ա. Ադլերի անհատական հոգեբանության հիմնադրույթները
- Ինքնաիրականացման տեսության հիմնադրույթները: Մետամոտիվացիա հասկացությունը (Ա. Մասլոու)
- Կ. Ռոջերսի տեսության հիմնադրույթները
- Կ. Յունգի վերլուծական հոգեբանության հիմնադրույթները
- Հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկան և խնդիրները
- Հոգեբանության հետազոտական ծրագրերը. առավելությունների և թերությունների համեմատականը
- Հոգեբանական հետազոտությանը ներկայացվող պահանջները և չափանիշները
- Գիտափորձի կազմակերպման առանձնահատկությունները հոգեբանության մեջ: Փոփոխականների տեսակները
- Հոգեբանական հետազոտության օբյեկտիվության չափանիշները
- Փորձարարական հետազոտության կառուցվածքը և փուլերը
- Հոգեբանական հետազոտության բարոյագիտական պահանջները
- Հոգեմետրիկ հիմքերը գիտափորձում և հոգեդիագնոստիկայում
- Հոգեբանական թեստերի դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները
- Հոգեբանական թեստերի տեսակները: Պրոյեկտիվ թեստերի առանձնահատկությունները
- Հոգեբանական թեստերի ընտրության, համալրման և կիրառման հիմունքները
- Մանկավարժական հոգեբանության առարկան և խնդիրները
- Տարիքային և մանկավարժական հոգեբանության մեթոդները
- Տարիք հասկացությունը և տարիքային պարբերացման հիմնախնդիրը, չափանիշները
- Վաղ մանկության տարիքի առանձնահատկությունները
- Նախադպրոցական տարիքի հոգեբանական բնութագիրը
- Դեռահասի հոգեբանական առանձնահատկությունները
- Ինքնագիտակցության զարգացումը դեռահասության և պատանեկության տարիքում
- Դեռահասների անձի շեշտվածության ուսումնասիրությունը և տիպաբանությունը (Լիչկո)
- Հոգեկան զարգացման հիմնախնդիրները հասունության շրջանում
- Տարիքային ճգնաժամերը՝ որպես անձի զարգացման գործոն
- Դևիանտ վարքի հոգեբանություն
- Հետազոտական մեթոդները սոցիալական հոգեբանության մեջ
- Սոցիալական խմբեր. ձևավորման գործոնները, տեսակները
- Անձի սոցիալականացման գործոնները և փուլերը
- Շփումը՝ որպես եռակողմ գործընթաց (կոմունիկատիվ, ինտերակտիվ, պերցեպտիվ)
- Սոցիալ-հոգեբանական վերագրման (ատրիբուցիայի) տեսությունը (Կելլի)
- Զանգվածային հոգեբանության տեսությունները (Լեբոն, Տարդ)
- Ընտանիքի կառուցվածքն ու ֆունկցիաները
- Ընտանիքի կենսական ցիկլի փուլերը
- Ընտանիքի թերապիայի ժամանակակից մոտեցումները
- Արտակարգ իրավիճակների հոգեբանության առարկան, խնդիրները
- Սպորտի և առողջ ապրելակերպի հոգեբանության առարկան, խնդիրները
- Մասնագիտական գործունեության հոգեբանական բնութագրերը
- Հոգեկան առողջության չափանիշները
- Նևրոզների ծագման տեսությունները
- Սոցիալական դերերի տեսությունը
- Նևրոզների դասակարգումը և տարբերությունները անձնային խանգարումներից
- Անձնային խանգարումների հոգեբանական բնութագիրը
- Շիզոֆրենիայով հիվանդի հոգեբանությունը
- Ֆիզիոլոգիական աֆեկտի փուլերը
- Հոգեսոմատիկ հիվանդությունների դասակարգումը
- Կոնֆլիկտի տեսությունները, դասակարգումը և դինամիկան
- Իրավաբանական հոգեբանության առարկան, խնդիրները և բաժինները
- Մշակույթի հոգեբանության ուսումնասիրման տեսական մոտեցումները
- Դեպրեսիայի հոգեբանական բնութագիրը, ախտանիշները և տեսակները
- Իմիջի տեսակները
- Ինքնակարգավորման մեթոդները
- Հոգեբանական ներազդման տեսակները
- Միջանձնային ընկալման էֆեկտները որպես սոցիալական ճանաչման միջոց
Գրականության ցանկ
- DSM-5 (The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders – 5th edition)․
- МКБ-11 (ICD-11) (Международная Классификация Болезней – 11-го пересмотра)․
- Мак-Вильямс Н. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе. М.: Независимая фирма "Класс", 1998.
- Менделевич В. Д., Клиническая и медицинская психология, М., 2002․
- Джудит Тод, Артур Богард, Основы клинической и консультативной психологии, Эксмо-Пресс, 2001․
- Когнитивная психотерапия расстройств личности / Под ред. А.Бека и А.Фримена. СПб.: Питер, 2002.
- Кочюнас Р., Основы психологического консультирования, М., 1999.
- Зейгарник Б.В., Введение в патопсихологию, М., 1960․
- Андреева Г. М., Социальная психология. Учебник для высших учебных заведений, М.: Аспект Пресс, 1998.
- Антипов В. В., Психологическая адаптация к экстремальным ситуациям, М., 2002 г., 176 с.
- Асмолов А. Г., Психология личности: Учебник. – М.: Изд-во МГУ, 1990.
- Вилюнас В., Психология эмоций, СПб.: Питер, 2008, 496 с.
- Гудвин Дж., Исследование в психологии: методы и планирование. – СПб.: Питер, 2004.
- Годфруа Ш., Что такое психология. Учебник в 2-х т. – М.: Мир, 1996.
- Дорфман Л. Я., Методологические основы эмпирической психологии, М.: Смысл, 2005.
- Дружинин Н. Д., Экспериментальная психология. СПб.: Питер, 1998.
- Естественнонаучные основы психологии. Под ред. А. А. Смирнова, А. Р. Лурия, В. Д. Небылицина. – М.: Педагогика, 1978.
- Ждан А. Н., История психологии. От античности до наших дней., М., Изд-во Московского уни-та, 1990․
- Зимняя И. А., Педагогическая психология. - М., 2001․
- Изард К. Э., Психология эмоций. – СПб.: Питер, 2002.
- Ильин Е. П., Психология воли, СПб.: Питер, 2002, 288 с.
- Крайг Г., Психология развития. — СПб.: Питер, 2000.
- Кретти Брайент Дж. Психология в современном спорте. / Пер. с англ. Ханина Ю. Л. – М., “ФиС”, 1978. – 224
- Крысько В. Г., Социальная психология. М., 2001.
- Леонтьев А. А., Психология общения. М., 1999․
- Маклаков А. Г., Общая психология. – СПб, Питер, 2006.
- Малкина-Пых И. Г., Экстремальные ситуации. – М.: Изд-во Эксмо, 2005. – 960 с.
- Нартова-Бочавер С. К., Дифференциальная психология, М., 2001.
- Обухова Л. Ф., Возрастная психология, М., 2007.
- Парыгин Б. Д., Социальная психология. СПб, 1999.
- Перре М., Бауман У., Клиническая психология, Питер, 2006․
- Психология состояний. Хрестоматия / Составители Т. Н. Васильева, Г. Ш. Габдреева, А. О. Прохоров / Под ред. проф. А. О. Прохорова. – М.: ПЕР СЭ; СПб.: Речь, 2004. – 608 с.
- Психология/ Учебник. Под ред. А. А. Крылова. – М.: ПБОЮЛ, 2000.
- Психология личности. Хрестоматия в 2-х т./ Под. Ред. Д. Я. Райгородского. – Самара: “Бахрар-М”, 2002.
- Социальная психология. Учебное пособие/ Сухов А. Н., Бодалев А. А., Кузнецов В. Н. и др. – М.: Академия, 2003.
- Столяренко Л. Д., Основы психологии: Учебное пособие. – Ростов н/Д: Феникс, 2003.
- Хьелл Л., Зиглер Д. Теории личности, СПб.: Питер, 1997.
- Юнг К. Г., “Об архетипах коллективного бессознательного”, М., Директ-Медиа, 2007, 77 с.
- Ярошевский М., История психологии, М., 1985․