Child Psychology and Psychotherapy
Master's programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է բանավոր քննությամբ՝ «Հոգեբանություն» քննական առարկայից (հարցաշարը՝ Ընդունելություն բաժնում)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել մանկական հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտում տեսամեթոդաբանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
- ուսումնասիրելու երեխայի զարգացման օրինաչափությունները, նոր մոտեցումները,
- ուսումնասիրելու երեխայի զարգացման առանձնահատկությունները՝ կրթության ոլորտում բարելավումներ իրականացնելու համար,
- կազմակերպելու հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ և զարգացնող աշխատանք երեխայի զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև կազմակերպելով խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքներ զարգացման, հոգեբանական, վարքային և հուզական, ընտանեկան դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների հետ:
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտն ունակ կլինի.
- ներկայացնելու հիմնարար գիտելիք տարիքային տարբեր փուլերում զարգացման առանձնահատկությունների, գործընթացների և օրինաչափությունների վերաբերյալ,
- սահմանելու մանկական հոգեբանության ժամանակակից տեսությունները և մեթոդաբանական հիմքերը,
- ներկայացնելու երեխաների և դեռահասների հետ հոգեախտորոշիչ և հոգեշտկող աշխատանքի իրականացման սկզբունքները և մեթոդները,
- բնութագրելու խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացման սկզբունքները և առանձնահատկությունները տարբեր հոգեբանական դժվարությունների դեպքում,
- սահմանելու զարգացման խանգարումների առաջացման գործոնները և աշխատանքի առանձնահատկությունները,
- նախագծելու մանկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական կիրառական ծրագրեր,
- ուսումնասիրելու երեխայի զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մշակութային գործոնների ներքո և վերլուծելու ընտանիքի դերը անձի զարգացման գործընթացում,
- կիրառելու հոգեախտորոշիչ մեթոդներ ինչպես օրինաչափ զարգացում ունեցող, այնպես էլ ախտաբանական խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում,
- կիրառելու հոգեշտկողական և հոգեթերապևտիկ մեթոդները զարգացման տարբեր խնդիրներով երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ աշխատանքում,
- իրականացնելու խորհրդատվական և լուսավորչական աշխատանք (psychoeducation) տարբեր խնդիրների դեպքում՝ թե՛ երեխաների, թե՛ նրանց հետ աշխատող մեծահասակների հետ:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես՝
- դպրոցական հոգեբան,
- զարգացման հոգեբան,
- մանկան և դեռահասների հոգեբան-խորհրդատու,
- մանկական կլինիկական հոգեբան,
- ընտանեկան հոգեբան:
Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ հաստատություններում.
- հիմնական և ավագ դպրոցներ,
- հատուկ ծրագրով ուսուցմամբ կրթական հաստատություններ,
- զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ,
- մանկական խնամքի և պաշտպանության կենտրոններ,
- մանկական վերականգնողական հաստատություններ,
- հոգեբանական ծառայության կենտրոններ,
- մասնագիտական կողմնորոշման կենտրոններ։
Ծրագրով նախատեսված գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին վերոնշյալ հաստատություններում իրականացնելու անհատական և (կամ) խմբային խորհրդատվական, զարգացնող, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Նրանք կարող են իրականացնել ծնողավարման և ընտանեկան խորհրդատվություն, ինչպես նաև կատարել հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ տարբեր հաստատություններում։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իր շրջանավարտներին անցկացնելու մասնավոր պրակտիկա երեխաների և դեռահասների հետ։
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Contacts
(+374 60) 710 638
persona@ysu.am