Methodology of Sociological Research
Master's programme
Մասնագիտություն՝ Սոցիոլոգիա
Ուսման ձևը՝ առկա
Տևողությունը՝ 2 տարի
Ուսման վարձի չափը՝ 650.000 ՀՀ դրամ
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր
Շնորհվող որակավորումը՝ Սոցիոլոգիայի մագիստրոս
2023-2024 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույց
Առաջին փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունիսի 1-30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ընդունելության քննություններն անցկացվելու են 2023 թ. հուլիսի 4-ին:
Երկրորդ փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ընդունելության քննություններն անցկացվելու են 2023 թ. օգոստոսի 22-ին և 23-ին:
Ծրագրի նպատակները՝
- տրամադրել ուսանողներին խորը և համակողմանի գիտելիքներ արդի սոցիոլոգիական տեսությունների և մեթոդաբանության բնագավառում,
- զարգացնել նրանց գիտելիքները սոցիոլոգիական հետազոտության ժամանակակից մեթոդների բնագավառում,
- ձևավորել ուսանողների մոտ սոցիալական գործընթացների և սոցիալական փոփոխությունների արտաքին և ներքին պատճառների, փոփոխությունների սոցիալական հետևանքների, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդներն օգտագործելու ունակություններ և գործնական հմտություններ,
- զարգացնել նրանց ընդհանուր մասնագիտական կարողությունները:
Մասնագիտական դասընթացների շարքում կարելի է առանձնացնել՝
- «Սոցիոլոգիական վերլուծություններ»,
- «Սոցիալական կանխատեսում և մոդելավորում»,
- «Արդի սոցիոլոգիական տեսություն»,
- «Բազմաչափ վերլուծության մեթոդաբանություն»,
- «Գնահատող և մասնակցային հետազոտություններ»
- «Խառը մեթոդներով հետազոտություն» դասընթացները:
Կրթական վերջնարդյունքները՝
Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- ներկայացնելու արդի սոցիոլոգիական տեսությունների հիմնարար սկզբունքները, արծարծվող հիմնախնդիրները, կարևոր հարցադրումները և սահմանափակումների, արդի տեսական սոցիոլոգիայի ակնառու ներկայացուցիչների մեթոդաբանական հայեցակարգերը,
- ներկայացնելու սոցիոլոգիական հետազոտության հայեցակարգերի տեսամեթոդաբանական հիմքերը,
- մեկնաբանելու և պարզաբանելու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների և ինքնության ճգնաժամի պատճառների բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպման սկզբունքներն և ընթացակարգերը,
- նկարագրելու հայաստանյան հասարակությունում տարբեր սոցիալական բարեփոխումների իրականացման ընթացքի և արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը, սահմանելու հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալական նորմերը:
Գործնական մասնագիտական կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- վերլուծելու գիտահետազոտական հիմնախնդիր և առաջադրելու հետազոտության նպատակ և խնդիրներ,
- ընտրելու և կիրառելու հետազոտությունների օպտիմալ մեթոդներ և տեխնիկաներ՝ համակցելով որակական և քանակական մեթոդներ,
- կիրառելու հետազոտվող գործընթացների և երևույթների գնահատման մաթեմատիկական մոդելներ և վիճակագրական մեթոդներ,
- բազմակողմանիորեն վերլուծելու, համակարգելու և ընդհանրացնելու սոցիոլոգիական տեղեկատվությունը,
- կիրառելու սոցիալական գործընթացների, ցանցերի և սոցիալական համատեքստի վերլուծության մեթոդներ,
- կիրառելու սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ժամանակակից մեթոդներ,
- հրապարակելու գիտական հետազոտության արդյունքները և ձևակերպելու ելույթներ, ռեֆերատներ, գիտական ակնարկներ և հաշվետվություններ,
- լայն հասարակայնությանը ներկայացնելու հետազոտական արդյունքների և վերլուծությունների վրա հիմնված գիտական կանխատեսումներ և առաջարկներ:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- աշխատելու տարբեր բնույթի գիտական աղբյուրների և վիճակագրական հաշվետվություններ հետ, ինչպես նաև օգտվելու համացանցային տեղեկատվական ռեսուրսներից, էլեկտրոնային գրադարաններից՝ գնահատելով ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները,
- վերլուծելու փաստերը և անել հետևություններ,
- ստեղծագործաբար կիրառելու ձեռքբերված գիտելիքները և առաջ քաշելու նոր գաղափարներ:
- աշխատել հետազոտական խմբերում՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերն ու կանոնները:
Պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվություն
Մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսումնառության ծրագրի ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով կկազմակերպվի մասնագիտական պրակտիկա:
Պրակտիկան կարող է իրականացվել՝
- բուհի մասնագիտական ամբիոն(ներ)ում,
- կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում,
- պետական և տարածքային կառավարման մարմիններում,
- արտասահմանյան բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաներում՝ ստաժավորման ձևով:
Contacts
harutyunvermishyan@ysu.am