Type:
Master
Speciality:
092301.16.7 - Սոցիալական աշխատանք
Specialisation:
092301.16.7 - Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
Qualification awarded:
Սոցիալական աշխատանքի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգին համապատասխան:
2. Programme Objectives
Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտի գիտակ և արդի աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետներ, զարգացնելու ուսանողների՝ կարիքների գնահատման և սուպերվիզիայի հմտությունները, սոցիալական ոլորտի ռազմավարությունների մշակման, ռազմավարական մտածողության և խորհրդատվություն իրականացնելու կարողությունները` ուղղված կարիքահենք և հավասարակշռված սոցիալական ծրագրերի և միջոցառումների մշակմանը և սոցիալական քաղաքականության գնահատմանը:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- բացատրելու սոցիալական հիմնախնդիրների առաջացման պատճառները, համեմատելու ու գնահատելու դրանց լուծման հնարավոր ուղիները
- ներկայացնելու սոցիալական աշխատանքի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների տեսությունները, միջամտության մեթոդները, արդի հիմնախնդիրները և ժամանակակից հետազոտական մեթոդները
- քննարկելու սոցիալական քաղաքականության տարբեր մոդելները, ՀՀ սոցիալական քաղաքականության, սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման սկզբունքները, գնահատման տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանության համակարգի կառուցվածքը, դրա հիմնական տարրերը և գործառույթները
- հիմնավորելու սոցիալական հետազոտության ընթացքում օգտագործվող մեթոդները, տեխնիկաները և ընթացակարգերը
- ներկայացնելու և համակարգելու հանրային առողջապահության հիմնական սկզբունքներն ու մեթոդները
- քննարկելու սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մշակման և իրականացման միջազգային առաջավոր փորձը
- Գործնական մասնագիտական կարողություններ
- պլանավորելու և իրականացնելու բնակչության սոցիալական կարիքների բացահայտմանը, սոցիալական ծառայությունների գործունեությանը և սոցիալական ծրագրերի գնահատմանն ուղղված սոցիալական հետազոտություններ, վերլուծելու քանակական և որակական տեղեկատվությունը, կազմելու և ներկայացնելու հետազոտության հաշվետվություն
- կանխատեսելու սոցիալական ռիսկերը, պլանավորելու դրանց կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունների ներդրումը
- վերլուծելու սոցիալական օրենսդրությունը և հետևություններ անելու դրա բարելավման վերաբերյալ
- իրականացնելու վարչական, աջակցային և կրթական սուպերվիզիա
- մշակելու սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, գնահատման, հաղթահարման ուղիներ և ծրագրեր, կատարելու դրանց իրագործմանն ուղղված նորարարական առաջարկներ, ձևակերպելու հանձնարարականներ բազմամասնագիտական թիմերի համար՝ սահմանելով անհրաժեշտ ներքին և արտաքին ռեսուրսների բացահայտման և հավաքագրման մեթոդաբանությունը
- իրականացնելու սոցիալական հետազոտություններ, կիրառելու գիտական հետազոտությունների արդյունքները սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների, սոցիալական ծառայությունների/հաստատությունների գործունեությունում
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- կիրառելու ՏՀՏ-ները մասնագիտական խնդիրները լուծելիս և հետազոտություններ կատարելիս, աշխատելու տարաբնույթ գիտական աղբյուրների հետ, ինչպես նաև օգտվելու համացանցային տեղեկատվական ռեսուրսներից
- կանխատեսելու աշխատանքի ընթացքում հնարավոր կոնֆլիկտները և մասնագիտական երկընտրանքները, մշակելու դրանց հաղթահարման և կանխարգելման ուղիներ, արդյունավետորեն իրականացնելու աշխատանքի պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները
- ամփոփելու իր հետազոտության արդյունքները և բացատրելու մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը, ներկայացնելու համապատասխան հիմնավորումները
- պատրաստելու բանավոր և գրավոր հաշվետվություններ, հաղորդագրություններ, հրապարակային ելույթներ, կազմակերպելու շնորհանդեսներ՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի և քաղաքացիական հասարակության զարգացմանը
4. Assessment methods
Ուսանողների գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի , համաձայն որի դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
· - եզրափակիչ գնահատումով,
· - առանց եզրափակիչ գնահատման,
· - առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· - ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։
Ընթացիկ և եզրափակիչ քննությունների անցկացման ձևը (գրավոր, բանավոր, թեստային) դասընթացը կազմակերպող ամբիոնի առաջարկությամբ հաստատում է ֆակուլտետի դեկանը:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը՝ 10 միավոր: Հետազոտական բաղադրիչով դասընթացների շրջանակներում ուսանողի կատարած հետազոտական աշխատանքը գնահատվում է որպես ընթացիկ քննություններից մեկը։
Մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:

5. Graduates future career opportunities
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ, քանի որ մասնագետների պահանջարկն առկա է թե՛ պետական, թե՛ հասարակական և թե՛ միջազգային կազմակերպություններում:
Ստորև ներկայացվում է «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և մասնագիտական գործունեության հնարավոր վայրերի ցանկը, որը ամբողջական չէ.
1. Նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ,
2. Պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
3. ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով,
4. Մարզային կառույցներ,
5. Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մարզպետարանների, քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներ,
6. Կրթական հաստատություններ,
7. Բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
8. Հետազոտական ընկերություններ, վերլուծական կենտրոններ,
9. Սոցիալական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ,
10. Հայ առաքելական եկեղեցու թեմերի հովանավորությամբ գործող սոցիալական ծառայություններ,
Հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· - ԵՊՀ գրադարան,
· - Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարաններ,
· - Էլեկտրոնային գրադարաններ,
· - Համացանցային ռեսուրսներ,
· - Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
· - Ուսումնական ֆիլմեր,
- Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):

7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի սույն ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2021 թվականին հաստատված «Սոցիալական աշխատանքի» ոլորտային շրջանակի (որակավորումների) բնութագրերը և ՀՀ կառավարության կողմից 2016 թվականին հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը»։ Ծրագրի լրամշակման համար ուսումնասիրվել են արտասահմանյան մի շարք բուհերի համանման ծրագրերն ու չափորոշիչները, այդ թվում՝ ԱՄՆ Կոննեկտիկուտի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանների Սոցիալական աշխատանքի դպրոցների, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի, Պիտցբուրգի համալսարանի Սոցիալական աշխատանքի դպրոցի, Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի, Ֆրանկֆուրտի բարձրագույն մասնագիտական դպրոցի, Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի համալսարանի, Մյունստերի սոցիալական գիտությունների կաթոլիկ համալսարանի, Լյուդվիգսհաֆենի բարձրագույն դպրոցի և այլն, ինչպես նաև ԵՄ-ի կողմից «Սոցիալական աշխատանք» որակավորմամբ մասնագիտական կրթության կոմպետենցիաների մշակման ուղենիշները։
Սույն մագիստրոսական ծրագիրն իրականացնող ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում սոցիալական ոլորտում։ Այն առաջամարտիկ է ինչպես մասնագետների պատրաստման, այնպես էլ մասնագիտության զարգացման և գիտական հիմնավորման ուղղություններում՝ կազմակերպելով և իրականացնելով մասնագիտական հարցերի քննարկմանը նվիրված համաժողովներ և գիտաժողովներ։
Եվրոպական և ամերիկյան բազմաթիվ բուհերի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս կրթական գործընթացը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ ուսանողներին ներգրավելով համատեղ իրականացվող փոխանակման ծրագրերում, հետազոտական աշխատանքներում և այլն։

8. Requirements for the academic staff
Դասախոսի մասնագիտական կարողությունները պետք է համապատասխանեն նշված պահանջներից առնվազն երեքին
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· ուսանողների մեծ խմբի (մինչև 20 հոգի) հետ աշխատանքը համակարգելու և խմբային դինամիկան կարգավորելու կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման հմտություն,
· կարիքի գնահատում, մոնիթորինգ և արդյունարար գնահատում իրականացնելու հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· փաստաթղթեր մշակելու, կազմելու և լրացնելու, հաշվետվություններ գրավոր շարադրելու կարողություն,
· տեղեկատվության համակարգման, մշակման և ներկայացման հմտություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Access, PPT) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն:
Այլ կարողություններ
· սոցիալական ոլորտը կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· խոցելի խմբերի հիմնախնդիրները սահմանելու և նրանց իրավունքների պաշտպանության ռազմավարությունների իմացություն,
· անհատների, խմբերի, ընտանիքների և համայնքների կարիքների գնահատման հմտություն,
· սոցիալական աշխատանքի մեթոդների, մոդելների, սուպերվիզիայի տեղայնացման և կիրառման կարողություն,
· սոցիալական քաղաքականության գործող միջոցառումները վերլուծելու հմտություն,
· կոնֆլիկտների առաջացման պատճառները և զարգացման միտումները վերլուծելու հմտություն և կոնֆլիկտների կարգավորման կարողություն,
· սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի միջև կապը վերլուծելու կարողություն,
· սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի միջև կապը վերլուծելու հմտություն,
· սոցիալական քաղաքականության մոդելների վերլուծության հմտություն,
· խոցելի խմբերի ներկայացուցիչների կարիքների բավարարման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ նյութական, մարդկային, մասնագիտական, համայնքային, մշակութային, իրավական և այլ ռեսուրսներ գտնելու և գործիքներ մշակելու հմտություն,
· շահառուների համար սոցիալական, կրթական, առողջապահական, վերականգնողական, հոգեբանական, իրավական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը գնահատելու և դրանց բարձրացման ուղղությամբ առաջարկություններ մշակելու կարողություն,
· խոցելի խմբերի և հասարակության շահերից բխող քաղաքական որոշումների ադվոկացիա և լոբինգ իրականացնելու կարողություն,
· զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերի վերլուծության կարողություն,
· շահառուների, դոնոր համայնքի, ԶԼՄ-ի, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և որոշում կայացնողների հետ հաղորդակցության կառավարման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կրթության, սոցիալական աշխատանքի, սոցիալական քաղաքականության կամ հարակից ոլորտում՝ հոգեբանություն, կառավարում, իրավապաշտպանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն, հանրային առողջապահություն և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։