Մարտի 27-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում անցկացվող «Բացահայտենք Հայաստանը միասին» խորագիրը կրող մրցույթի արդյունքների ամփոփումը։ Մասկակիցները պետք է իրենց կողմից նկարահանված 3 րոոպեանոց տեսանյութում ֆրանսերենով ներկայացներին Հայաստանի՝ իրենց ամենասիրելի տեսարժան վայրը։
Մրցույթը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնը SPFA ֆրանսիական կազմակերպության հետ համատեղ։
Մրցույթին մասնակցում էին Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցականներ և ֆրանսախոս անհատներ։
Մասնագիտական ժյուրիի նախագահ, վերոնշալ ամբիոնի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը, ժյուրիի ադամներ՝ Նիցայի Սոֆյա Անտիպոլիս համալսարանի դասախոս, Իրավագիտության դոկտոր Անուշ Բոդուենը և ԵՊՀ ասպիրանտ Մարիամ Թոփակյանը որոշեցին հաղթող ճանաչել մրցույթի միաժամանակ երեք լավագույն մասնակիցներին՝ «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Հեղինե Ղալթաղչյանին, նույն կուրսի ուսանող Լևոն Բաղոյանին (երկուսն էլ SPFA-ի Երիտասարդ ֆրանկոֆոն դիվանագետների ակումբի անդամ) և Երևանի N 119 դպրոցի աշակերտուհի Քնարիկ Մառանջյանին։
Վարդուհի Պետրոսյանը խոսեց ԵՊՀ Մ/Մ - SPFA երկարատև համագործակցության, ինչպես նաև Nouvelles de Flandre և Richelieu Intrnational կազմակերպությունների հետ Ֆրանկոֆոնիայի երկամսակի ծրագրի շրջանակներում ձևավորված ավանդական համագործակցության մասին։
Հաղթողներին շնորհավորեց և կարճ ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը, ով մասնավորապես նշեց ամբիոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ամեն տարի կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումնրին։
Մրցույթի հովանավոր Nouvelles de Flandre և Richelieu Intrnational կազմակերպությունների կողմից տրամադրված դրամական մրցանակները և դիպլոմները հաղթողներին հանձնեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․դ, պրոֆ․ Գեղամ Պետրոսյանը, ով շնորհավորեց հաղթողներին և մաղթեց նրանց նոր հաղթանակներ ուսման մեջ՝ ընդգծելով օտար լեզուների՝ մասնավորապես ֆրանսերենի, իմացության կարևորությունը նրանց հետագա մասնագիտական գործունեության մեջ՝ կարճ անդրադարձ կատարելով նաև Ֆրանսիա - Հայսատան առանձնաշնորհյալ հարաբերություններին։