World Politics
Master's programme
Ծրագրի մասին
«Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում՝ համաշխարհային քաղաքականություն մասնագիտությամբ։ Ծրագիրը նախատեսված է միջազգային հարաբերությունների և հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին և կարողություններին՝ ունակ լինելով աշխատելու միջազգային հարաբերությունների ինչպես պրակտիկ, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառում, տրամադրել ուսանողներին հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների և միտումների վերաբերյալ՝ պրակտիկ գործունեությունների բնագավառում դրսևորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ, խթանել ուսանողների մոտ գիտահետազոտական և փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ներառելով տեսական-մասնագիտական գիտելիքների ամուր բազան, գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները և գործիքակազմը, միջազգային փորձի հիման վրա պատրաստել մրցունակ միջազգայնագետներ:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն օժտված կլինի մասնագիտական գիտելիքներով և իմացությամբ, ընդհանրական (փոխանցելի) կարողություններով, գործնական մասնագիտական կարողություններով: Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի թվարկելու միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրներ, հիմնավորելու միջազգային–քաղաքական, միջազգային-տնտեսական որոշակի զարգացումների պատճառներն ու հետևանքները, լուսաբանելու և դասակարգելու ժամանակակից հակամարտությունների և նրանց լուծման մեխանիզմները, կիրառելու տեսական և մասնագիտական գիտելիքներն ու մեթոդոլոգիական հմտությունները գործնական, մասնագիտական հարթակում, կանխատեսելու միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրների հնարավոր զարգացումները՝ տարածաշրջանային և (կամ) գլոբալ զարգացումների համատեքստում, համեմատելու, համադրելու կամ հակադրելու ժամանակակից համաշխարհային ուժային կենտրոնների ռազմավարությունը, կատարելու ժամանակակից կոնֆլիկտների հնարավոր զարգացման սցենարային վերլուծություն, վերլուծելու միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրներն ու բացահայտելու ներազդող գործոններն ու չափումները: Ուսանողը կկարողանա գործնականում իրականացնել բարդ քաղաքագիտական ինֆորմացիայի մշակում և վերլուծություն՝ դրսևորելով ժամանակակից մեթոդներից օգտվելու կարողություն, գնահատել առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, համեմատել հակամարտության կողմերի փաստարկներն ու հակափաստարկները, ամփոփել նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն արված գիտահետազոտական և վերլուծական մշակումները՝ հանդես բերելով եզրահանգումներն ու առաջարկները ներկայացնելու կարողություն:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու Արտաքին գործերի նախարարությունում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ դիվանագիտական պաշտոններ, բնագավառի զարգացման ռազմավարության խորհրդատու, վերլուծաբան, գիտաշխատող, աշխատող թիմի ղեկավար:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Contacts
zhak.manukyan@ysu.am