Ս.թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողների համար «Անձնակազմի հավաքագրում և ընտրություն» թեմայով վարպետության դաս անցկացրեց «ԴատաԱրտ Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, կորպորատիվ հոգեբան Լիլիթ Պապիկյանը:
Վարպետության դասի շրջանակում բանախոսն ուսանողներին ներկայացրեց կազմակերպության աշխատակիցների հավաքագրման և ընտրության առանձնահատկությունները, գործատուների կողմից առաջադրվող պահանջները՝ սովորողներին փոխանցելով թեմայի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև ինքնակենսագրական գրելու և հարցազրույցի ներկայանալու առանձնահատկությունները։
Թեմայի շրջանակում բանախոսը կարևորեց աշխատակիցների մասնագիտական ուսուցման և զարգացման, հմտությունների շարունակական կատարելագործման, ինչպես նաև կարիերայի աճի հնարավորությունների հարցերը։
Ներկաները շնորհակալություն հայտնեցին բանախոսին՝ կարևորելով նմանօրինակ ծրագրերի անհրաժեշտությունը ուսուցման գործընթացում։