Ս.թ. նոյեմբերի 16-ին և 17-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» կրթական ծրագրի առաջինկուրսեցիներն այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ (ԿԲ): Այցի նպատակը «Ֆինանսների հիմունքներ» դասընթացի շրջանակում երկրի գլխավոր դրամատան և նրա վարած դրամավարկային քաղաքականության վերաբերյալ գիտելիքների ամրապնդումն էր:

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ուսանողները ծանոթացան դրամանիշների, հնագույն մետաղադրամների ցուցանմուշներին, հայկական դրամի ստեղծման և Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, հայկական դրամի պաշտպանական հատկանիշներին, ինչպես նաև ԿԲ թողարկած ոսկյա և արծաթյա հուշադրամների ու հուշամեդալների ցուցադրությանը։
Նշենք, որ սա ապագա ֆինանսիստների առաջին այցն էր ՀՀ կենտրոնական բանկ: