Ամփոփվել են 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքները:
2024-2025 ուստարվա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի կրթական երեք ծրագրերով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքների համաձայն ֆակուլտետ է ընդունվել 204 դիմորդ։
Թափուր տեղեր չկան: Հանրապետության պետական այլ բուհերի համեմատությամբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ընդունելության քննության անցողիկ (նվազագույն շեմը) ևս զգալի բարձր է եղել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար:
Լինելով ՀՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը՝ ԵՊՀ-ն առանձնանում է դիմորդների մեկնարկային բարձր գիտելիքների տեսանկյունից ևս:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, բարի գալուստ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ: Դուք հաղթահարել եք դժվարին մրցակցության կարևորագույն մի փուլ և այլևս ԵՊՀ ուսանող եք:
Շնորհավորում ենք բոլորիդ մայր բուհի առանցքային ֆակուլտետներից մեկի ուսանողը դառնալու կապակցությամբ, բարի երթ և կանաչ ճանապարհ։
Ընդունելության մրցույթի արդյունքները՝ այստեղ