International Economic Relations
Master's programme
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը հեռակա ուսուցման համակարգում՝ 2 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության մագիստրոս։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսագետ-մասնագետներ, որոնք կարող են աշխատել մշակութային տարբեր միջավայրերում` հաշվի առնելով վարքագծի սոցիալական և տնտեսական տարբեր նորմեր և կանոններ: Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ պետական կամ մասնավոր այն ընկերություններում, որոնց գործունեությունը կապված է արտաքին հատվածի հետ, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալած միջազգային տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում։
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երկրի (առավել ևս ՀՀ նման փոքր զարգացող երկրների) համար միջազգային տնտեսական հարաբերությունների դերը գնալով մեծանում է՝ ուսանողների մրցակցային առավելություններն առավել ակնհայտ են դառնում:
Պրակտիկայի անցկացումը
Մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են ՀՀ տարբեր կազմակերպություններում, որտեղ կան արտաքին տնտեսական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ: Հիմնվելով նախկին տարիների փորձի վրա՝ հարկ է նշել, որ առկա է աշխատանքի առաջարկի հնարավորություն պրակտիկայի ընթացքում։
Դասախոսական կազմը
Մագիստրոսական կրթական ծրագրում ներգրավված են տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, այդ թվում՝ հրավիրյալ դասախոսներ այլ բուհերից, գիտահետազոտական կենտրոններից և ֆինանսական ոլորտից:
Կարիերայի հնարավորությունները
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել հանրապետությունում գործող միջազգային այնպիսի տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում, ինչպիսիք են՝
Համաշխարհային բանկը,
Արժույթի միջազգային հիմնադրամը,
ՄԱԿ-ի տնտեսական կառույցները,
ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանատները:
ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների զգալի մասն ունի արտաքին տնտեսական կապերով զբաղվող վարչություններ և բաժիններ, որտեղ կարող են աշխատել տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները: ՀՀ-ում գործող առևտրային բանկերը զբաղվում են արտաքին առևտրի ֆինանսավորման հարցերով, միջազգային վարկերի սպասարկումով, արժութաֆինանսական գործարքներով, միջազգային տարբեր բանկերի հետ թղթակցային հարաբերություններով: Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղվել նշված բոլոր գործառույթներով:
Դասընթացներ
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են հետևյալ դասընթացները՝
Մասնագիտական դասընթացներ
- Միջազգային տնտեսագիտություն (2-րդ մակարդակ) ՀԲ
- ՀՀ տնտեսության արդի հիմնախնդիրները (Ռուսերեն) ՀԲ
Մասնագիտացման դասընթացներ
Պարտադիր
- Միջազգային տնտեսական քաղաքականություն
- Գլոբալ մարքեթինգ
- Միջազգային մենեջմենթ
- Առևտրային քաղաքականություն
- Միջազգային ֆինանսներ
Կամընտրական
- Միջազգային բանկային գործ
- Տարածաշրջանային տնտեսական ինտեգրում և գլոբալացում
- Ծառայությունների միջազգային առևտուր
- Գլոբալ տնտեսական հիմնախնդիրները
- Միջազգային բիզնես
- Միջազգային ֆինանսական շուկաներ և ներդրումներ
- Արտաքին առևտրի և մաքսային քաղաքականության հիմնահարցերը
- Տնտեսական դիվանագիտություն
- Ինստիտուցիոնալիզմ. ինստիտուտների դերը զարգացած և զարգացող երկրներում
- Միջմշակութային հաղորդակցություն
- ՀՀ արտաքին տնտեսական կապերը
- Միջազգային տնտեսական կազմակերպություններ
Contacts
(+374 99) 412 279, (+374 93) 565 775
t.torosyan@ysu.am