ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և «Խաչատրյան» ընկերությունների խումբը մարտի 20-ին համատեղ կազմակերպել են հանդիպում-քննարկում ֆակուլտետի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ընկերության համահիմնադիրների կողմից ներկայացվեցին.
- գործունեության անցած ճանապարհը, զարգացման տեսլականը
- ընկերության կազմում գտնվող քիմիական արտադրության ոլորտի բրենդերի գործունեության առանձնահատկությունները՝
- «Կաթիլ» կենցաղային մաքրող միջոցների արտադրություն,
- ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրություն
- գործատու - ուսանող՝ ապագա մասնագետ համագործակցության հնարավորությունները, աշխատանքային հեռանկարները ուսանողների համար։
Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման բանախոսներ՝ «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արթուր և Կարեն Խաչատրյաններին՝ հանդիպման ընթացքում ուսանողների հարցերին սպառիչ պատասխաններ տալու և ծավալած պրոդուկտիվ քննարկման համար, և հուսով ենք, որ համագործակցությունը կլինի շարունակական։