Type:
Master
Speciality:
053101.08.7 - Քիմիա
Specialisation:
053101.08.7 - Սննդի անվտանգություն
Qualification awarded:
Քիմիայի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն «Սննդի անվտանգություն» և «Քիմիա» մասնագիտության շրջանակներում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Ընդհանուր քիմիա» քննություն:
2. Programme Objectives
Պատրաստել սննդի անվտանգության մասնագետներ, ովքեր կտիրապետեն սննդամթերքների արտադրության բոլոր փուլերում (հումքից մինչև պատրաստի մթերք) քիմիական նյութերի անվտանգ օգտագործմանը, մնացորդային նյութերի՝ որպես աղտոտիչների վնասազերծման եղանակների տեսական և կիրառական դրույթներին:
Ուսանողներին ծանոթացնել սննդի արտադրության, փաթեթավորման, պահպանման ժամանակ օգտագործվող հիմնական քիմիական նյութերի դասերին (կոնսերվանտներ, ներկանյութեր, էմուլգատորներ, պլաստիկներ, պոլիմերային թաղանթներ և այլն), սննդամթերքի աղտոտիչներին, սննդի որակի հսկման մեթոդներին:
Ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ քիմիական աղտոտիչների հիմնական խմբերի, աղտոտման հիմնական աղբյուրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել սննդամթերքի էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության ուղղությունների զարգացման հեռանկարները: Ծանոթացնել օրենսդրական փաստաթղթերին, որոնք կընդգրկեն միջազգային և մաքսային միության օրենսդրությունը՝ կապված սննդամթերքներում քիմիական աղտոտիչների մնացորդային քանակների սահմանափակմանը: Քննարկել նաև Եվրոպական օրենսդրության հիմնական պահանջները:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել սննդի արդյունաբերության և սննդի անվտանգության ոլորտներում քիմիական նյութերի անվտանգ օգտագործման տեսական և կիրառական դրույթները,
- Թվարկել սննդի արտադրության, փաթեթավորման, պահպանման ժամանակ օգտագործվող հիմնական քիմիական նյութերի դասերը և սննդամթերքի աղտոտիչները,
- Ընտրել սննդի որակի հսկման, ուսումնասիրության ու վերլուծության արդի մեթոդները,
- Նկարագրել հումքի և պատրաստի մթերքի թունավորման սահմանային թույլատրելի քանակական նորմերը,
- Հիմնավորել սննդի արտադրություններում օգտագործվող լվացող, մաքրող և ախտահանող միջոցների ժամանակակից մոտեցումները,
- Ներկայացնել սննդային հիգիենայի իրավական և կազմակերպչական հիմունքները,
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կատարել հետազոտության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն, գործնականում իրականացնել արտադրական գործընթացների արդյունավետության վիճակագրական վերլուծություն,
- Օգտագործել ստացած գիտելիքները սննդամթերքների և շրջակա միջավայրի ֆիզիկաքիմիական ուսումնասիրություններում,
- Կիրառել ռիսկերի վերլուծության մեթոդները հանրային առողջությանը վերաբերող խնդիրների լուծման համար իրականացվող գործընթացներում,
- Օգտագործել սննդամթերքի ստանդարտացման, սերտիֆիկացման, հայտարարագրման, դրանց սխեմաների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներիը, Եվրասիական Տնտեսական Միության կողմից ընդունված՝ սննդամթերքին վերաբերող տեխնիկական կանոնակարգերը,
- Կանխատեսել շրջակա միջավայրի ազդեցությունը հումքի և սննդամթերքի անվտանգության վրա,
- Գնահատել հումքի աղտոտման հիմնական գործոնները, գտնել սննդամթերքի աղտոտիչների հիմնական խմբերը,
- Բացահայտել այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սննդամթերքներում տարբեր գործոնների ազդեցությամբ,
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ),
- Վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները,
- Պատրաստել գիտական զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
- Աշխատել հետազոտական խմբում և ղեկավարել այն,
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Assessment methods
Ուսանողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ըստ դասընթացների հետևյալ ձևերի համար սահմանված համապատասխան չափանիշների.
եզրափակիչ գնահատումով,
առանց եզրափակիչ գնահատման,
առանց ընթացիկ քննությունների գնահատման,
ստուգարքային:
եզրափակիչ գնահատումով,
առանց եզրափակիչ գնահատման,
առանց ընթացիկ քննությունների գնահատման,
ստուգարքային:
5. Graduates future career opportunities
Շրջանավարտը կկարողանա կառուցել իր կարիերան` օգտագործելով ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Նա կկարողանա ոչ միայն աշխատել սննդամթերքների արտադրության այս կամ այն ոլորտի (ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, ըմպելիքներ, մսամթերքներ, կաթնամթերքներ, քաղցրավենիք, հացաբուլկեղեն և այլն) տարբեր ձեռնարկությունների արտադրամասերում և որակի հսկման լաբորատորիաներում, այլ նաև կազմակերպել նոր արտադրույթուն` տեխնիկական և իրավական նորմերին համապատասխան: Շրջանավարտը կարիերայի աճ կարող է ունենալ գիտահետազոտական լաբորատորիաներում՝ նախ մասնակցելով իրականացվող աշխատանքներին, տեսական և տեխնիկական նոր մոտեցումների մշակմանը, ապա ղեկավարելով և կազմակերպելով այդ աշխատանքները:
«Սննդի անվտանգություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել սննդի արտադրության և անվտանգության հետ առնչվող տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
փորձագետ,
ավագ փորձագետ,
տեխնոլոգ,
սննդի անվտանգության մասնագետ,
սննդի որակի հսկիչ,
արտադրության մենեջեր,
միջազգային գիտական ծրագրերի մենեջեր,
արտադրության կազմակերպիչ,
արտադրության ղեկավար:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Արտասահմանյան շատ բուհերի քիմիայի ֆակուլտետներում առաջարկվող մասնագիտությունների ցանկում առանձնահատուկ տեղ է հատկացվում «Սննդի անվտանգություն» և «Սննդի քիմիա» մասնագիտություններին: Մասնավորապես, Եվրոպական խոշոր գիտական կենտրոններում՝ Մյունստենի համալսարանում, Կայզերսլաութենի համալսարանում (Գերմանիա), Վագենինգենի համալսարանում (Հոլանդիա), Կոպենհագենի համալսարանում (Դանիա), իրականացնում են «Սննդի անվտանգություն» և «Սննդի քիմիա» մասնագիտություններով ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրատոսական ծրագրեր:
Ներկայացվող մագիստրոսական ծրագիրը կազմելու համար նախօրոք ուսումնասիրվել են բազմամյա փորձ ունեցող Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և ՌԴ-ի այլ բուհերի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի մի շարք համալսարանների մագիստրոսական ծրագրերը: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները՝ կազմվել է սույն մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել ավելի խոր գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել տարբեր արտադրական և ուսումնագիտական կազմակերպություններում:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտությունների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն,
ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
Քիմիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ տեղեկությունների հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական գործընթացում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
քիմիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
հայերենի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան),
թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
հիմնական համակարգչային հմտություններ (Word, Excel, Power point),
ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
մասնագիտացման անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ,
ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
Էթիկայի նորմերին տիրապետելու, մարդասիրություն դրսևորելու, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքները պահպանելու կարողություններ,
անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
քիմիայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
սննդի անվտանգության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
սննդի անվտանգության ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը (կոնտենտը) կառավարելու և ապահովելու կարողություն,
մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու դրանց մասին ուսանողներին իրազեկում:
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ,
վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդում) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Այլ պահանջներ
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ժամանակակից սննդարտադրության պահանջները թելադրում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող, բարձրորակ, սննդի անվտանգության մագիստրոս մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, որոնք կաշխատեն ինչպես սննդի արտադրության կազմակերպման և հսկման մասնագիտական կազմակերպություններում (նախարարություններ, մաքսային վարչություն, իրավական և ստանդարտավորման հիմնարկություններ, փորձաքննական լաբորատորիաներ և այլն), այնպես էլ հետազոտական ակադեմիական և ճյուղային ինստիտուտներում ու համալսարաններում:
Հանրապետության խոշոր, միջին և փոքր ձեռնարկություններում առկա է սննդի անվտանգության որակյալ մասնագետների խիստ պահանջ:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում «Սննդի անվտանգություն» մագիստրոսական ծրագիրը կխթանի ոլորտի բորձրորակ մասնագետների՝ աշխատաշուկայում հայտնվելը, որոնք իրենց գիտելիքներով և մասնագիտական կարողություններով և պատրաստվածությամբ կբավարարեն այն պահանջները, որոնք այսօր դրվում են սննդի անվտանգության մասնագետների առջև գործատուների կողմից: