Type:
Master
Speciality:
053101.01.7 - Քիմիա
Specialisation:
053101.01.7 - Քիմիա
Qualification awarded:
քիմիայի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի համաձայն «Քիմիա» և հարակից մասնագիտությունների շրջանակներում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր «Ընդհանուր քիմիա» քննությամբ:
2. Programme Objectives
· Պատրաստել քիմիայի ժամանակակից գիտատեխնիկական քիմիայի մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ,
· Լուսաբանել քիմիայի զարգացման ժամանակակից ուղղությունները,
· Տալ խորը գիտելիքներ քիմիական ռեակցիաների ընթացքի վրա ելանյութերի կառուցվածքի և ռեակցիայի պայմանների ազդեցության վերաբերյալ,
. Տալ խորը գիտելիքներ նյութերի բնույթի և կառուցվածքի դերի մասին քիմիական և կենսաքիմիական գործընթացներում:
. Զարգացնել ուսանողների՝ գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և դրանց արդյունքում լուծումներ, գիտական և ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու և ղեկավարելու կարողունակություններ:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել քիմիական գիտության և արդյունաբերության համապատասխան ոլորտներում քիմիայի համապատասխան բաժինների կիրառման տեսական հիմունքները
- ներկայացնել քիմիայի ժամանակակից մակարդակը և վերլուծության արդի եղանակները (նյութերի սինթեզի ու ուսումնասիրման ժամանակակից մեթոդներ, տեսական և քվանտաքիմիական հաշվարկներ, միացություններում գործող տարածական, թերմոդինամիկական գործոններ, և այլն)
- բացատրել և համակարգել քիմիային և, մասնավորապես, տվյալ մասնագիտացմանն առնչվող տեղեկատվական տվյալները
- պարզաբանել անթափոն արտադրության կազմակերպման հնարավորությունները և քիմիական աղտոտիչներով շրջակա միջավայրի աղտոտումը նվազագույնի հասցնելու գործընթացները
- ներդնել ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները արտադրության գործընթացում
- Ցույց տալ քիմիայի բաժինների տեսական հիմունքների կիրառման ունակություն գիտահետազոտական և արտադրական խնդիրների պարզաբանման համար:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կատարել ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և կիրառել հետազոտության արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները
- օգտագործել տեսական և փորձարարական գիտելիքներն ու հմտությունները արտադրական գործընթացների արդյունավետությունը ապահովելու համար
- լուսաբանել քիմիական համակարգերում տեղի ունեցող գործընթացները և տալ որակական ու քանակական գնահատական
- իրականացնել միացությունների կառուցվածքային նույնականացում և հատկությունների ուսումնասիրություն
- Ցուցաբերել տրամաբանական մտածելակերպ գիտահետազոտական և արտադրական խնդիրների վերլուծության, սինթեզի, համադրման, համեմատության և ընդհանրացման գործընթացներում:
- Իրականացնել ինքնուրույն և խմբակային աշխատանքներ, ի մի բերել միջոլորտային հետազոտությունների արդյունքները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից
- Վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները
- Պատրաստել գիտահետազոտական զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, հաշվետությունների կամ հոդվածների ձևով ներկայացնել ստացված գիտական և արտադրական տվյալները
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը
- Փոխանցել գիտելիքներն ու հմտությունները գործընկերներին, նպաստել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու աշխատանքնային կուլտուրայի բարձրացմանը
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով
2) առանց եզրափակիչ գնահատման
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման
4) ստուգարքային
Ուսանողների գիտելիքները և իմացությունը գնահատվում են հետևյալ ձևերով/բաղադրիչներով.
● գրավոր կամ բանավոր ընթացիկ քննություններ
● գրավոր կամ բանավոր ընթացիկ ստուգումներ
● ինքնուրույն աշխատանք
● հետազոտական աշխատանք
● դասընթացին մասնակցության գնահատում
● եզրափակիչ բանավոր քննություններ
● առաջադրանքներ, զեկուցումներ և ռեֆերատներ
● մագիստրոսական թեզի պաշտպանություն

5. Graduates future career opportunities
Շրջանավարտները կարող են արդյունավետորեն աշխատել
· քիմիայի, հանքարդյունաբերության, դեղագործության, դեղարտադրության ոլորտներում
· գիտահետազոտական ինստիտուտներում
· ԲՈՒՀ-ում, հանրակրթական դպրոցներում, վարժարաններում
Մասնավորապես`
· ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱՄ
· «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»
· «Արիակ» ԳԱՄ
· սննդի և դեղերի արտադրության և որակի վերահսկման գիտահետազոտական լաբորատորիաներ («Տոնուս-Լես» ՍՊԸ («ԷՖ ԴԻ ԷՅ Լաբ» Սննդի և Դեղերի Փորձաքննության Լաբորատորիա, «Darman test laboratories and research centre»),
· արտադրական պրոցեսների և տարբեր արտադրանքների որակի վերահսկման քիմիական լաբորատորիաներ («Պարեն» արտադրական միավորում, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ, որակի հսկման բաժին, Գրանդ հոլդինգ, «Հիտեքս պլաստիկ», «Արամիր», Նյու Պլաստ, «էկո Պլաստ» կենցաղային քիմիայի, դեղագործական փոքր և մեծ արտադրամասերը «ESCO Pharm» ընկերություն, «Sigma Medicar» առևտրա-արտադրական ընկերություն, «Լիկվոր» ՓԲԸ, և այլն):
Շրջանավարտները կունենան կարիերայի հետևյալ հնարավորությունները՝
ա) հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում`
· քիմիայի բնագավառում փորձարարական գիտական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն),
· փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, վերլուծաբան,
· քիմիայի բոլոր ուղղություններով հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կամ խմբի ղեկավար,
բ) տնտեսության գիտաարտադրական ձեռնարկությունների լաբորատորիաներում`որպես վերահսկման առաջատար մասնագետ
գ) մասնագետների պատրաստման բնագավառում՝
· լաբորանտ, ավագ լաբորանտ, դասախոս, ասիստենտ,
· ավագ դպրոցներում` մասնագիտական կողմնորոշման խորհրդատու: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Քիմիայի և Ֆիզիկայի
ֆակուլտետների ամբիոնների ասպիրանտուրայում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում

6. Resources and forms to support learning
Ուսումնառության ընթացքում ուսանողների տրամադրության տակ է ֆակուլտետի բոլոր ամբիոնների համակարգչային և տեխնիկական բազան: Ուսանողներն օգտվում են նաև քիմիական ՀՀ ԳԱԱ քիմիական ինստիտուտների տեխնիկական հնարավորություններից
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ներկայացվող մագիստրոսական ծրագիրը կազմելու համար նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրվել են բազմամյա փորձ ունեցող Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և ՌԴ-ի այլ բուհերի, ինչպես նաև Ֆրանսիայի Մոնպելյեի, Գերմանիայի Բոխումի, Կառլսրուհեի, Ռոստոկի, Իտալիայի Բոլոնիայի, ԱՄՆ-ի մի շարք համալսարանների մագիստրոսական ծրագրերը: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները, կազմվել է սույն մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել ավելի խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել տարբեր ուսումնագիտական և արտադրական կազմակերպություններում:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Քիմիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· քիմիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
· հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
· առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի A2 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
· հիմնական համակարչային հմտություններ (Word, Excel, Power point),
· ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտացմանը անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ։
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն:
· քիմիայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
· քիմիայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
· քիմիայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
· հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
· մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
· մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Այլ պահանջներ
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ծրագրի կարևոր առավելությունը և նաև դրա դերի ու նշանակության մասին հավաստում են շարունակական համագործակցությունը Գերմանիայի Դաշնության Ռոստոկի համալսարանի, Էրազմուս ծրագրի շրջանակներում Զաառլանդի պետական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի հետ: Ծրագրի արտասահմանյան գործընկերների բարձր գնահատականները վկայում են ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը:
Հիշատակման է արժանի այն, որ ծրագրի շրջանավարտները նաև հաջողությամբ իրենց գիտական գործունեությունը շարունակում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններում: