Type:
Master
Speciality:
051101.06.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.06.7 - Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում
Qualification awarded:
կենսաբանության մագիստրոսկենսաբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք։
«Կենսաբանություն» կրթական ծրագրի վերջին երեք տարվա շրջանավարտները,
որոնք ունեն 13-ից բարձր ՄՈԳ, կարող են ընդունվել առանց քննության, իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող կամ այլ կրթական ծրագրերի շրջանավարտները պետք է
հանձնեն բանավոր քննություն:

2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է նախապատրաստել էկոլոգիայի, կենսառեսուրսների կառավարման և բնապահպանության ոլորտների տեսական և գործնական գիտելիքներով, կարողություններով և հմտություններով օժտված մասնագետներ:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Թվարկել ժամանակակից կենսաբանության նվաճումները կենսաբազմազանության պահպանության, կենսատեխնոլոգիայի, սննդի արդյունաբերության և անվտանգության, հանրային առողջության ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:
- Սահմանել հետազոտության նախագծման և իրականացման տեսական հիմունքները:
- Թվարկել աղտոտիչների կենսական ցիկլերի առանձնահատկությունները և կենսառեսուրսների պահպանության համար կիրառվող արդիական մեթոդները:
- Ներկայացնել էկոլոգիական ռիսկերի գնահատման և կառավարման միջազգային համակարգերը:
- Բացատրել էկոհոմակարգերի և կենսաբազմազանության կայուն պահպանության փոխկապված եղանակները:
- Ներկայացնել էկոլոգիական ռիսկերի գնահատման և կառավարման միջազգային համակարգերը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել վերլուծության որակական ու քանակական մեթոդները, կատարել էկոլոգիական և բնապահպանական հետազոտությունների արդյունքների վիճակագրական վերլուծություն:
- Կիրառել ռիսկի գնահատման մեթոդները էկոհամակարգերի վիճակին և հանրային առողջությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող գործողություններում:
- Կազմել արտադրությունների էկոլոգիական անձնագիր և իրականացնել էկոլոգիական և բնապահպանական աուդիտ:
- Գնահատել հողային և ջրային ռեսուրսների վիճակը և մշակել մարդածին ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր:
- Կիրառել աղտոտիչների ու օտարածին կենդանի օրգանիզմների հայտնաբերման և քանակական անալիզի ժամանակակից մեթոդներ:
- Կիրառել ստացած գիտելիքները հանքարդյունաբերական և այլ ընկերությունների էկոլոգիական անվտանգության ապահովման համակարգերում աշխատելու ժամանակ:
- Մշակել միջավայրի աղտոտիչների կենսաքայքայման և կենսաբանական վերականգնման նոր եղանակներ և կատարելագործել ներկայում կիրառվող մեթոդները:
- Գնահատել կենսաբազմազանության վիճակը և առաջարկել պահպանության եղանակներ։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ):
- Վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
- Օգտվել օտարալեզու մասնագիտական գրականությունից, հաղորդակցվել բանավոր ու գրավոր կերպով: Ստեղծագործաբար կիրառել ձեռք բերված գիտելիքները, ընկալել և տարածել նորերը:
- Արդյունավետ կերպով պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները:
- Պատրաստել և ներկայացնել գիտական զեկուցումներ:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Assessment methods
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ,
3. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում (ինքնուրույն աշխատանք),
4. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Graduates future career opportunities
«Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տարբեր ստորաբաժանումներում և օժանդակ կառույցներում, բանկային համակարգում, տարբեր միջազգային ծրագրերում մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրերում, GIZ կենսաբազմազանության կայուն կառավարում ծրագրում, գիտահետազոտական ինստիտուտներում, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտում, Ա.Լ. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտում, ինչպես նաև կարող են աշխատել հանքարդյունաբերական ընկերություններում, սննդի և այլ արտադրությունների էկոլոգիական անվտանգության և բնապահպանական բաժիններում: Այս ոլորտի մասնագետների կարիք կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կամ ՀՀ ԳԱԱ հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
· հեռաուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
. էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման
ուղեցույց, ԵՊՀ, Որակի ապահովման ուղեցույց, 2016:
· ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգեր:
· Պետական կրթական չափորոշիչ «Կենսաբանություն» մասնագիտությամբ:
. ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն ակադեմիական մակարդակով։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների

· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն,
· կենսաբանության հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· բույսերի, սնկերի, կենդանիների և մանրէների կարգաբանության, կառուցվածքի, կենսագործունեության, բազմազանության տարածվածության, կիրառման և այլ ասպեկտների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· համակարգչային համապատասխան ծրագրերի, ժամանակակից մեթոդաբանության կիրառմամբ կենսաբանական մշտադիտարկման նախագծման և իրականացման աշխատանքների, փորձագիտության հնարքների վերաբերյալ գիտելիքներ,
· էկոհամակարգերի վիճակի և հանրային առողջությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիայի և բնության պահպանության խնդիրների, կենսաբազամզանության պահպանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· հանքարդյունաբերական և այլ ընկերությունների էկոլոգիական անվտանգության ապահովման հարցերի (գործունեության ազդեցությունը կենսաբազմազանության վրա), հողային, ջրային ռեսուրսների վիճակի և մարդածին ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման, կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ էկոլոգիայի և բնապահպանության բնագավառում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։