April 21, 2025 | 16:41
Science
Education
Society
Scientific-practical event titled "Psychological Vernissage" held at YSU
YSU Faculty of Philosophy and Psychology hosted a scientific-practical event titled "Psychological Vernissage," organized jointly by the Chair of General Psychology at YSU and the "Union of Psychologists of Armenia" NGO. This annual spring event aims to bring together professionals from the field of psychology, students, and representatives of psychological centers for experience sharing, collaboration, and the development of new initiatives. It provides a platform for both emerging and experienced specialists in psychology to present their programs and activities, while also offering students an opportunity to explore the prospects and professional pathways within the discipline.

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանը։ Կարևորելով նախաձեռնության գիտակրթական նշանակությունը՝ նա ասաց. ««Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը նպատակ ունի առավել ինտերակտիվ և տեղեկատվական ուղիներ ու հնարավորություններ ստեղծելու հոգեբանների համար։ Այսօրինակ միջոցառումները նպաստում են նաև մասնագիտական գործունեության որակի բարձրացմանը, ինքնակրթությանն ու մասնագիտական աճին, առողջ մրցակցությանը և համագործակցությանը։ Այն կամուրջ է ստեղծում հոգեբանության գիտակրթական և կիրառական, մասնավոր և պետական կառույցների միջև։ Հեռանկարներում այն միտումն է, որ վերնիսաժը ընդլայնի իր հնարավորությունները գործատուների և կազմակերպությունների առումով՝ դարձնելով այն միջազգային մակարդակի միջոցառում»։

Նշենք, որ «Հոգեբանական վերնիսաժ»-ի շրջանակում այս տարի համալսարանում հյուրընկալվեցին մասնագետներ երկու տասնյակից ավելի հոգեբանական կենտրոններից, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ իրենց կրթական ծրագրերով, հասարակական կազմակերպություններից և գիտական լաբորատորիաներից՝ իրենց բացառիկ սարքավորումներով և գործիքներով, ինչպես նաև անհատ հոգեբաններ ու հետազոտողներ։
Գիտագործնական միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ կազմակերպելով գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին գիտական տարբեր թեմաներ և հետազոտություններ։
«Հոգեբանական վերնիսաժ»-ի կազմակերպական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց ֆակուլտետի կամավորների թիմը, որը ղեկավարում էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դիանա Սարգսյանը։ Նա նշեց, որ միջոցառումն իր մասշտաբով աննախադեպ էր։ Ըստ նրա՝ այս տարի մասնակիցների քանակը գերազանցեց սպասելիքները, ինչը խոսում է նախագծի հաջողված և սպասված լինելու մասին։
«Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը հագեցած էր նաև մասնագիտական գրքերի ցուցադրությամբ, գիտական ամսագրերի տաղավարներով, ինտելեկտուալ և ստեղծագործական խաղերով, մրցույթներով։