April 12, 2023 | 17:23
Science
Education
DAYS OF FRANCOPHONIE AT YSU
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի» պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնը:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-08/banner1.jpg?h=bbbe1584&itok=72ty4qg8)
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-08/05_1.jpg?itok=FJ2i3hut)
Երևանի պետական համալսարանը՝ որպես ֆրանսերենի և ֆրանսիական գրականության վերաբերյալ համակողմանի գիտելիքներ տրամադրող բուհ, յուրաքանչյուր տարի հայտարարում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների երկամսյակ, ինչը նպատակ ունի խթանելու ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի, Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը, ինչպես նաև ընդլայնելու ֆրանսիախոս ազգերի միջև կապն ու համագործակցությունը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-08/02_2.jpg?itok=DaVh_kcp)
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների բացման արարողության ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական հարաբերություններին, ԵՊՀ-ում ֆրանսերենին և ֆրանսիական գրականությանն առնչվող կրթական ծրագրերին, Ֆրանսիայի բուհերի հետ գործակցությանը, որից հետո ներկայացվեց Ռայմոն Քենոյի երկի հիման վրա ստեղծված բեմադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներ, Ֆրանսիայի համալսարանների դասախոսներ և այլք:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-08/06_0.jpg?itok=bRfCblwp)
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում անցկացվելու են գիտական և մշակութային մի շարք միջոցառումներ՝ գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ (նաև առցանց ձևաչափով), ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստումներ Ֆրանսիայի բուհերի դասախոսների կողմից և այլն: