ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՝ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը իրականացնում է համալիր և բազմափուլ հետազոտություն, որի նպատակն է բացահայտել անձի հոգեբանական կապիտալի բաղադրիչները, վարքի ինքնակարգավորման մեխանիզմները, նաև սթրեսի դրսևորման առանձնահատկությունները հետպատերազմյան և համավարակի իրավիճակում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Քիմիայի ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ թիվ 54 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ԱՄՍԱԳԻՐԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ մեծանուն գիտնական Արմեն Թռչունյանի մահվան տարելիցի կապակցությամբ (18.11.2020) հոդված է հրապարակել «International Journal of Hydrogen Energy» միջազգային ամսագիրը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 3 ՆՈՐ ՏԵՍԱԿ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԴՐԱՆՑ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը ներկայացրելէ «Մակաբույծ ծաղկավոր բույսերի նոր տեսակների մոնիթորինգ և տարածված ներկայացուցիչների դեղաբանական ակտիվության գնահատում» գիտական թեման:
«ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՀԵՆԱՔԱՐԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ՈՐՆ ՕԳՆԵՑ ԻՆՁ ՀՄՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ Արթուր Մխիթարյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի 4-րդ կուրսի ուսանող է, «Էրազմուս+» փոխանակման ծրագրով սովորում է Հրադեց Կրալովե համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
«ՍՈՎՈՐԵԼԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՎ. ՍՈՎՈՐԵԼԸ, ՄՏԱԾԵԼՆ ՈՒ ԱՐԱՐԵԼՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻՆ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ Հաղորդակցության մասնագետ, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր Վազրիկ Բազիլը պարբերաբար դասախոսություններ է կարդում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար:
«ԵՎՐՈՊԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռ. Շումանի անվան սրահում տեղի է ունեցել եվրոպագիտության վերաբերյալ դասագրքի շնորհանդեսը:
ԵՊՀ. ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ներկայացրել է «Գրաֆիտե կոմպոզիտ կառուցվածքների ուսումնասիրությունն իրենց մոտակա էլեկտրամագնիսական դաշտի վիզուալիզացիայի միջոցով» գիտական թեման:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ՏՎԵԼ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՏԱԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԱՐԳԻՍ ՋԻԲԻԼՅԱՆ Սարգիս Ջիբիլյանը կրկնակի դիպլոմով փոխանակման ծրագրով այժմ ուսումնառում է Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսում:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման: