- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՎՈՐԵԼԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՎ. ՍՈՎՈՐԵԼԸ, ՄՏԱԾԵԼՆ ՈՒ ԱՐԱՐԵԼՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻՆ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Փետրվար 01, 2022 | 14:01
Հասարակություն
«ՍՈՎՈՐԵԼԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՎ. ՍՈՎՈՐԵԼԸ, ՄՏԱԾԵԼՆ ՈՒ ԱՐԱՐԵԼՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻՆ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Հաղորդակցության մասնագետ, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր Վազրիկ Բազիլը պարբերաբար դասախոսություններ է կարդում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար:

- Ինչպիսի՞ PR մասնագետների կարիք ունի Հայաստանը:
- PR մասնագետները պետք է տիրապետեն բնագավառի տեսական ու գործնական գիտելիքներին, լինեն փորձառու, ստեղծագործ ու հնարամիտ։
Բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանում կատարվեն հանրային կապերի վերաբերյալ հետազոտական աշխատանքներ, որոնց ընթացքում կհամակցվեն գործնականն ու տեսականը:
- Լավ PR մասնագետին անհրաժեշտ է….
- Ոլորտում հաջողակ մասնագետ լինելու համար պետք է.
կառուցվածքային մտածելու, հարցի իմաստը կռահելու, բանաձևելու ու հստակ բացատրելու ունակություն,
որոշումներ կայացնելու և դրանք իրագործելու ձիրք,
հետաքրքրություն երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի նկատմամբ։
Եվ ընդհանրապես, սովորելը չի ավարտվում համալսարանով։ Սովորելը, մտածելն ու արարելն ամբողջ կյանքին են վերաբերում։
- Որո՞նք են լավ ճառագրի հատկությունները:
- Լսելու ու գրելու ունակություն,
կառուցվածքային մտածողություն,
լայն մտահորիզոն,
դիմացինի սպասելիքները հասկանալու և դրանք արդարացնելու կարողություն,
ճկունություն,
հարցի կորիզն արագ կռահելու հմտություն:
Անի Պողոսյան