- Գլխավոր
- Նորություններ
- ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՝ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Փետրվար 03, 2022 | 15:24
Գիտություն
Հասարակություն
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՝ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը իրականացնում է համալիր և բազմափուլ հետազոտություն, որի նպատակն է բացահայտել անձի հոգեբանական կապիտալի բաղադրիչները, վարքի ինքնակարգավորման մեխանիզմները, նաև սթրեսի դրսևորման առանձնահատկությունները հետպատերազմյան և համավարակի իրավիճակում:

Նախագծի ղեկավար, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի խոսքով, պետությունը բարդ սոցիալական, տնտեսական և հոգեբանական ճգնաժամից դուրս բերելու գործոններից կարող են լինել անձը, նրա ընդհանրական հոգեբանական կապիտալը և գիտակցված ինքնակառավարումը: Դրանց համախումբը ձևավորում է անձնային ներուժը։
Արտակարգ իրավիճակներից հետո թե՛ անհատական, թե՛ սոցիալական մակարդակում բացասական հետևանքներն ունեն երկարաժամկետ բնույթ: Գնահատելով երկրում տեղի ունեցող տեսանելի զարգացումները՝ իրականացվող աշխատանքը միտված է լուծելու ոչ միայն ճգնաժամի հաղթահարման առկա իրավիճակային և անհետաձգելի խնդիրները, այլև հետագայի համար մշակելու և իրագործելու գիտակիրառական լուծումներ։
Համալիր հետազոտության միջոցով բացահայտվելու են հայաստանյան ներկայիս իրավիճակում բնակչության անձնային ներուժի դրսևորումները պայմանավորող սոցիալ-հոգեբանական գործոնները, մշակվելու է դրա դրսևորմանը նպաստող ռազմավարություն։