ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար կշնորհվի ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։
ՄԱՀԱՑԵԼ Է ԵՊՀ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
ԱՆՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԳԵՏ ԱՐՏԵՄ ՕՀԱՆՈՎԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը կարդաց «Տարրերի քիմիական հատկությունները՝ որպես նրանց վարքագիծը հասկանալու բանալի» թեմայով դասախոսություն:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ) ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (COVID-19, ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ). ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների (կոմպետենցիաների) վերաձևավորումը ճգնաժամային պայմաններում (COVID-19, առցանց կրթություն, հետպատերազմյան իրադրություն)» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնը: Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, հ․գ․թ․, պրոֆեսոր Վարդուհի Պապոյանի հետ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի մշակում» և «Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկում:
«ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ Է». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ ԵՊՀ ասպիրանտ Վալտեր Բերբերյանը «Էրազմուս+» շարժունության ծրագրով Ռումինիայում մասնակցել է «Overcoming Prejudice» դասընթացին։ Վ. Բերբերյանի հետ զրուցել ենք Ռումինիայում անցկացրած օրերի, ծրագրի ընձեռած հնարավորությունների, ԵՊՀ-ում ստացած կրթության և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ «Իմամ Խոմեյնիի գաղափարները և արդի Մերձավոր Արևելքը» խորագրով գիտաժողովը նվիրված էր Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին:
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Նոննա Խաչատրյանի հետ: Վերջինս ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման տասը գործառույթներն ու դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը պետական համակարգում:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով: Քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը պետք է ուղարկել admission.ysu.am կայքի միջոցով:
«COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ» ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կայացավ հանդիպում մանկաբարձ-գինեկոլոգ Ադրինե Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում բանախոսն արդի հետազոտությունների հիման վրա ներկայացրեց COVID-19-ի դեմ պատվաստման ազդեցությունը հղիության պլանավորման, հղիության և կրծքով կերակրման շրջանում: