- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 03, 2022 | 15:50
Կրթություն
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Նոննա Խաչատրյանի հետ: Վերջինս ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման տասը գործառույթներն ու դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը պետական համակարգում:
«Մարդկային ռեսուրսների կառավարումը պետական համակարգում» թեմայով դասախոսության ընթացքում Ն. Խաչատրյանը նշեց. «HR-ի կարևոր պայմաններից է այն, որ ղեկավարը լինի ոչ միայն թելադրողի դիրքում, այլև ստեղծի աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ հաշվի կառնվեն աշխատակիցների գաղափարներն ու կարծիքները»:
Բանախոսն այնուհետև ներկայացրեց հայտնի կազմակերպություններ, որոնք այդ սկզբունքով աշխատելու շնորհիվ գրանցել են մեծ հաջողություններ:
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնած հանդիպման ընթացքում Ն. Խաչատրյանը, անդրադառնալով մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներից մեկին՝ անձնակազմի գնահատմանը, ասաց. «Պետական համակարգում աշխատանքային պրոցեսն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, որտեղ ներառված է ընթացիկ գնահատման մեխանիզմը: Շատ կարևոր է, որ աշխատողներից յուրաքանչյուրի աշխատանքը գնահատվի յուրաքանչյուր պահի»:
Խոսելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ստացած կրթությունից՝ բանախոսը նշեց, որ այն ոլորտում կայանալու մեծ հնարավորություն է ընձեռում:
«Հնարավոր չէ լինել լավ մասնագետ առանց այն հմտությունների, որ սովորեցնում է համալսարանը»,- ասաց Ն. Խաչատրյանը:
Դասախոսության ընթացքում ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան հանգամանալից պատասխաններ: