- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ) ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (COVID-19, ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ). ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
Հունիս 07, 2022 | 10:42
Կրթություն
Գիտություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ) ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (COVID-19, ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ). ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների (կոմպետենցիաների) վերաձևավորումը ճգնաժամային պայմաններում (COVID-19, առցանց կրթություն, հետպատերազմյան իրադրություն)» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնը: Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, հ․գ․թ․, պրոֆեսոր Վարդուհի Պապոյանի հետ:
Հասարակությունը վերջին մեկ տարում առնչվել է առողջապահական, կրթական ու պատերազմական բարդ իրողությունների, հետևաբար առավել քան արդիական է մասնագիտական կարողունակությունների, հատկապես հոգեբանասոցիալական կարողունակությունների վերաձևավորման և զարգացման գնահատումն ու հետազոտումը:
Մեզ հետ զրույցում Վ. Պապոյանը նշեց, որ ուսումնասիրության նպատակն է վերանայել և հետազոտական ճանապարհով բացահայտել տարբեր մասնագիտությունների համար մինչ այժմ ամրագրված կարողունակությունները, համալրել դրանք սոցիալ-հոգեբանական այն նոր որակներով ու հմտություններով, որոնք նշանակալի կլինեն ճգնաժամային պայմաններում փոխակերպված գործառույթների սահմանափակումները լրացնելու և առաջացած խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար:
«Հետազոտության արդյունքում նախատեսում ենք ստեղծել մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների եռամակարդակ մոդել, որը կապահովի մասնագետի զարգացման և կայացման ուղին: Այն ուղղված կլինի մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների վերաձևավորմանը և առաջադրմանը, հատկապես մեր հասարակության համար ներկայումս առավել պահանջված կոնկրետ մասնագետների՝ ռազմական բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների, ռազմական հոգեբանների, նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների, տարբեր բնագավառների այլ գիտնականների ու մանկավարժների համար»,- նշեց Վ. Պապոյանը:
Նշենք, որ մասնագիտական կարողությունների վերաձևավորումից և հստակեցումից հետո ստացված ելքային արդյունքները կներկայացվեն ԵՊՀ որակի ապահովման կենտրոն:
Գիտական խմբում ընդգրկված են նաև ամբիոնի դասախոս Ալինա Գալստյանը, հ.գ․թ., դոցենտ Դիանա Սարգսյանը և երիտասարդ մասնագետ Միլենա Կարապետյանը: