ԱՄՆ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» գիտակրթական հետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Տալիաֆերոն՝ յուրովի ներկայացնելով նեոդասական ռեալիզմի տեսությունը։
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ՝ ՍՈՎՈՐԵԼՈՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԼԵԶՈՒՆԵՐ»․ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԵՊՀ ISTC կենտրոնում տեղի ունեցավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
YSU SCIENTISTS MANUFACTURE A NANOSTRUCTURED SENSOR DETECTING LOW CONCENTRATIONS OF HYDROGEN The Science Committee of MօESCS (Ministry of Education, Science, Culture and Sports) RA (Republic of Armenia) has guaranteed funding for the scientific topic of "Preparation of a nanostructured sensor detecting low concentrations of hydrogen". We talked about the project with Mikael Aleksanyan, associate professor, head of YSU center of semiconductor devices and nanotechnologies.
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԷՐ». ԿՄՕ ՄԱՍՆԱԿԻՑ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց կատարեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծանոթացան անվտանգության կանոններին, լաբորատոր սարքավորումներին, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրին Երևանում։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍԻՄԵՏՐԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան վաթսուն գիտնականներ եկել են Երևան՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրության վերջին ձեռքբերումները:
ԵՊՀ-Ն՝ «STARMUS»-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ․ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Starmus» գիտության, արվեստի և երաժշտության փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները։
ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցած միջոցառման մեկնարկը տրվեց օլիմպիադայի խորհրդանիշերի՝ դրոշի և գավաթի ներկայացմամբ, այնուհետև մասնակից երկրների ներկայացուցիչները շքերթով մուտք գործեցին համերգասրահ։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ օլիմպիադայի ժյուրիի անդամների և մասնակիցների երդման հանդիսավոր արարողություն:
ՀՈՒԼԻՍԻ 10-18-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ» Օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:
«ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼՈՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԿԵՆՍԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում են ականավոր մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը և ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմը:
ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ միավորելու ջանքերն անօրգանական, անալիտիկ, կենցաղային քիմիայի, հանքահումքային, պոլիմերային արտադրության և այլ ոլորտներում գիտահետազոտական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու համար: