ԵՊՀ-Ն՝ «STARMUS»-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ․ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Starmus» գիտության, արվեստի և երաժշտության փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները։
![exchange-memorandum-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/41Sn0oTAcaF1XMGcSBBUtkNzoj.jpg?h=bccd1fa5&itok=7gwKgXsy)
«Starmus»-ը գիտական հաղորդակցության և արվեստի համաշխարհային փառատոն է, որը համախմբում է աշխարհի հետաքրքիր ու նորարար գաղափարները: Գիտական փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում և կրելու է «Starmus festival VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը:
Փառատոնի շրջանակում Հայաստան են այցելելու հանրահայտ գիտնականներ, արվեստագետներ, երաժիշտներ, այդ թվում՝ 8 Նոբելյան մրցանակակիրներ:
Ըստ այսօր կնքված հուշագրի՝ ԵՊՀ-ն լինելու է «Starmus»-ի գործընկերը՝ աջակցելով նախագծի լիարժեք իրականացմանը, իսկ «Starmus»-ն էլ իր հերթին ապահովելու է ԵՊՀ-ում հինգ բանախոսությունների անցկացում, այդ թվում՝ 3 Նոբելյան մրցանակակիրների։