Պատմաշխարհագրական այլ կերպ
Սեպտեմբերի 11-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած մասնագիտական ալիասը, որն այս անգամ կրում էր պատմաշխարհագրական բնույթ:
![1573642524](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/DxQ0Jn1UAy0IJDzzRZItEDnOt8.jpg?h=52d3fcb6&itok=mH-eRm7n)
Պատմաշխարհագրական այլ կերպին մասնակցում էին թվով 4 խումբ` ֆակուլտետի բոլոր բաժիններից: Հատկանշական է, որ խաղ-մրցույթը հետաքրքրել էր նաև առաջին կուրսեցիններին, ովքեր մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին խաղին: Խաղի ընթացքում արագության, գիտելիքների առատության, ճարտասանության շնորհիվ հաղթող ճանաչվեց «Գեո» թիմը: Թիմի անդամները պարգևատրվեցին գրենական պիտույքներով և ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներով:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթներն արդյունավետորեն համալրում են ուսանողների ինչպես մասնագիտական, այնպես էլ ընդհանուր գիտելիքների «զամբյուղը»:
Հեղինակ` Լիլիթ Զաքարյան