Leadership/decision making
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազամակերպել էր սեմնար-քննարկում "Leadership/decision making" վերնագրով։ Բանախոսեց՝ ոլորտում հաջողություններ գրանցած կառավարման հոգեբան՝ Մ․ Այիդյանը:
![1573643127](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/ewvBc3zoLQBCgsJumCJzwBgvLc.jpg?h=6eb229a4&itok=0RAaZ-t3)
Քննարկման ժամանակ խոսվել է՝ կառավարչի որոշման ընդունման հոգեբանական առանձնահատկություններից, որոշման ընդունման վրա ազդող գործոններից, որոշման ընդունման տեսակներից, ղեկավարման ոճերից և դրանց առանձնահատկություններից, այդ ոճերի մշակումից և իրականացումից, ղեկավար անձի հեգեբանական կերպարից, լիդերության ձևերից ինչպես նաև խոսվել է լիդեր-ղեկավար հասկացություններից, դրանց տարբերություններից և լիդերության բրենդի ստեղծումից: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ լիդերի կերպարի հասկացմանը, կիրառված հոգեբանական մեխանիզմների վերլուծմանը և փոքր-ինչ քննարկվեց նաև ամբոխ հասկացությանը որպես լիդերության հետ սերտ կապ ունեցող գործոն։
Հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան