«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
![From-the-Old-East-to-Greece](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/BDu3WqcZUbPArI0W7RvFPH5EvQ.jpg?h=bccd1fa5&itok=rHcoq1Mm)
Դասախոսության բանախոսն էր ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ Արա Աթայանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ:
«Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու Հին Արևելքի, Հին Հունաստանի քաղաքակրթությանը, մշակույթին, արվեստին, կրոնին:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ «Գիլգամեշ» էպոսին, շումերաբաբելական շրջանից մեզ հասած տեղեկություններին և այլն:
«Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունը բազմաբովանդակ էր: Պարոն Աթայանն ուսանողներին նկարներով գործնականում ցույց էր տալիս հին քաղաքակրթության արվեստի նմուշներ՝ բուրգեր, քանդակներ, հնագույն ժամանակաշրջանի աստվածների արձաններ:
Մի քանի ժամ տևած դասախոսության ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողները ծանոթացան Հին Արևելքի արվեստի պատմությանն ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: