- Main
- Node
- Ազգային ինքնություն
December 09, 2019 | 16:13
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ազգային ինքնություն
Դեկտեմբերի 4-ին Փիլիսոփայության և հոգեբանության ՈՒԳԸ–ն կազմակերպել էր «Ազգային ինքնություն» թեմայով սեմինար-քննարկում:
Բանախոսը սկզբում ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնություն հասկացությունն առհասարակ իսկ հետո խոսեց ազգային ինքնության մասին, տարբերությունների մասին, որոնք առկա են այս երկու հասկացությունների միջև: Ներկայացվեց ազգային ինքնություն ունենալու կարևորությունը, խոսվեց նրա ձևավորման նախադրյալների մասին ու այն գործոնների մասին, որոնք նպաստում են ազգային ինքնության փոփոխությունների և տրանսֆորմացիաների ենթարկմանը: Մանրամասն ներկայացվեց այն տեսությունները, որոնք անդրադարձել են ինքնություն հասկացությանը և բացատրել, թե ինչ տարրեր ու կառուցվածք ունի ազգային ինքնությունը: Բանախոսն առանձին խոսեց հայկական ինքնության մասին, նրա կարևորության, կառուցվածքի մասին՝ համեմատական անցկացնելով այլ ժողովուրդների հետ: Ներկաները բազում հարցեր հղեցին բանախոսին: Սեմինարը բանախոսել է Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը։
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան