October 14, 2021 | 12:09
Կրթություն
Վարպետության դասը վարել է ‹‹HA Marketing›› ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն Հայկ Աբաջյանը։ Հանդիպման նպատակն էր բակալավրիատի ‹‹Կառավարում›› և ‹‹Տնտեսագիտություն›› մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողներին ծանոթացնել թվային մարքեթինգի կիրառական գործիքներին։
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնն ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ հետևողականորեն ամրապնդում է բուհի և բիզնեսի ներկայացուցիչների կապը՝ տեսական գիտելիքը գործնական հմտություններով լրացնելու նպատակով։
Նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և ամբիոնը տարիների ընթացքում համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար։