- Main
- Node
- ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
December 03, 2021 | 18:15
Կրթություն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
Հանդիպում-բանախոսության ընթացքում ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ուսանողներին ներկայացրեց խորհրդի ստեղծման պատմությունը և նպատակը՝ փաստելով, որ այն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Մեսրոպ Մակյանը մանրամասնորեն պատմեց ԲԴԽ-ի գործառույթների, անդամների ընտրության ընթացակարգի մասին՝ նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամներից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամներից:
Բանախոսն անդրադարձավ ԲԴԽ-ի լիազորություններին՝ ասելով, որ դրանց կենսագործման նպատակով սահմանված գործիքակազմը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում նոր որակի եռաստիճան դատական համակարգի կայացումը և դատական իշխանության անկախության ամրապնդումը:
Հանդիպման վերջում Մեսրոպ Մակյանը պատասխանեց մասնակիցների հարցերին: