ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական վերահսկողության արդի հիմնախնդիրներին վերաբերող կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին կենտրոնի տնօրեն ի.գ.թ., դոց. Օլիմպիա Գեղամյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ֆակուլտետի մագիստրանտները:
![current-problems-of-environmental-control](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/dfhNI6dtp8LeMnJWpMjBWzWNwf.jpg?h=bccd1fa5&itok=3sG8Kww-)
Օ. Գեղամյանը ընդգծեց բնապահպանական վերահսկողության դերն ու նշանակությունը՝ այն համարելով էկոլոգիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից մեկը, որը երաշխիք է թե՛ ոլորտի բազմահարթակ տեղեկատվության գեներացման, թե՛ բազմաթիվ իրավախախտումների կանխարգելման, թե՛ պատժիչ գործառույթի տեսանկյունից:
Վ. Գալոյանը ներկայացրեց բնապահպանական վերահսկողության իրականացման կարգը, պայմանները, ուղղությունները և յուրաքանչյուր ուղղության հանդես բերած դժվարությունները, որոնք խոչընդոտում են այս ոլորտի վերահսկողությունը լիարժեք իրականացնելուն: