«ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՆ ԱՅՍՕՐ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս թատրոնի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանունների շիրիմներին:
![International-Theater-Day](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/a5nUvkBVlY6O1NEKEaOWiDmyDT.jpg?h=bccd1fa5&itok=BL6voTIY)
«Շատերը չգիտեն էլ, որ այնտեղ են Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի, Վիլյամ Սարոյանի և այլ հանճարեղ մարդկանց աճյունները: Պանթեոնում ես պատմում եմ վերջիններիս մասին, ու ստացվում է մի հետաքրքիր բաց դաս»,-ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Կարևորելով թատրոնի դերը՝ Կ. Դավթյանը նշեց. «Պետք է գնահատել մարդկանց, ովքեր թատրոնը դարձնում են այնպիսին, ինչպիսին այն այսօր է, օրինակ՝ գրողներին, դրամատուրգներին, ովքեր ստեղծել են այդ գործերը, երաժիշտներին, ովքեր գրել են այդ երաժշտությունը և այլն»: