ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵՅԻ ՍՈՒՇԵՆՑՈՎԻ ՀԵՏ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Անդրեյ Սուշենցովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների միջև: Բանախոսը ներկայացրեց «Россия -Запад: точка мировой бифуркации» թեման:
![Meeting-with-Andrey-Andreich-Yushenov](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/6hskkDmY58lT97Ve05Qcos0T2g.jpg?h=bccd1fa5&itok=r4v71lhO)
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ողջունեց ներկաներին և ծանոթացրեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դեկան, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրի տնօրեն, բանախոս ք.գ.թ. Անդրեյ Անդրեյի Սուշենցովի հետ:
Խոսքի սկզբում Անդրեյ Սուշենցովը ասաց. «Ցանկացած ճգնաժամ ավարտվում է. պատերազմն էլ կավարտվի բանակցությունների շնորհիվ: Հայաստանում այնքան հաճախ չեմ լինում, որքան կցանկանայի, բայց մշտապես սպասում եմ յուրաքանչյուր հանդիպման»:
Դասախոսությունը թեմատիկ ընդգրկմամբ արդիական էր և ընթացավ աշխարհաքաղաքական իրադրության, պատերազմների, դրանց շուրջ ծավալվող բանակցությունների վերաբերյալ քննարկմամբ: