ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՀԵՏ
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողները մասնակցեցին ԱՄՆ Ջորջիա նահանգի ազատ արվեստների համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանի և Կալիֆորնիա նահանգում ստեղծագործող նկարչուհի, նյարդագրության (նեյրոգրաֆիկայի) մասնագետ Ռուզաննա Դեմիրճյանի առցանց դասախոսություններին:
![online-lectures-with-famous-professor-and-painter-at-USA](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/UqHl4e428w5hdx7ArimAWLIuiC.jpg?h=bccd1fa5&itok=XYNHqB0H)
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ. Նազիկ Հարությունյանի կազմակերպած «Բազմամշակութային կրթության արդի հիմնահարցերը» առցանց դասախոսության շրջանակում քննարկվեցին այն խնդիրները, որոնք 21-րդ դարի քաղաքացու առջև կանգնած են կարևոր հրամայականներով և բովանդակային լուրջ փոփոխություններ են առաջ բերում:
Երկրորդ հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան նեյրոգծերի առանձնահատկություններին, բացահայտեցին նյարդագրությունը (նեյրոգրաֆիկան)՝ իբրև ախտորոշիչ գործիքներով համակցված նկարչական մեթոդ։ Ուսանողներին ներկայացվեց սթրեսակայունության և սթրեսի հաղթահարման տեխնիկան՝ նախաքննական շրջանում առավել արդյունավետ աշխատելու և քննաշրջանը հաղթահարելու համար։
Ռ. Դեմիրճյանը ներկայացրեց երկրաչափական պատկերների դերը խորհրդանշական այլընտրանքային նկարչության մեջ:
Բանախոսները շնորհակալություն հայտնեցին տպավորիչ ու ընդգրկուն հարցերի և բովանդակային քննարկման համար։