- Main
- Node
- «ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
April 08, 2022 | 11:57
Կրթություն
Գիտություն
«ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվեց «Արդար դատաքննության իրավունքը՝ իրավական պետության զարգացման գրավական» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը նպատակ ուներ առկա խնդիրները բարձրաձայնելու և դրանց չեզոքացման ուղիները մշակելու:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան ակադ. Գագիկ Ղազինյանը: Վերջինս իր խոսքում նշեց. «Շատ կարևոր է, որ քննարկումը անցկացվում է ներկա ժամանակաշրջանում, երբ ՀՀ դատական համակարգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների»:
Բանախոսները զեկույցներում բարձրաձայնեցին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են արդար դատաքննության իրավունքի լիարժեք երաշխավորմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ արդարադատության ակադեմիայի, Հայաստանի փաստաբանների պալատի, ՀՀ դատախազության ներկայացուցիչներ, իրավագետներ, իրավաբաններ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիր ուսանողներ: