- Main
- Node
- ԵՊՀ ԹԻՄԸ «ICPC» («ԱյՍիՓիՍի») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ
April 14, 2022 | 14:15
ԵՊՀ ԹԻՄԸ «ICPC» («ԱյՍիՓիՍի») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ
Վերջնական արդյունքների համաձայն՝ մեր թիմը 10-րդ տեղում է և արժանացել է բրոնզե մեդալի։ Հրապարակվել է նաև այն 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորելով մասնակիցներին և կազմակերպիչներին, ասաց. «Այս նվաճումը հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարար, մրցույթի՝ Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանին, որը մեծ ներդրում ունի մրցույթին հայաստանյան թիմերի մասնակցության և նրանց ձեռքբերումների գործում»:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Ալբերտ Սահակյանին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաջողությանը հասնելու ճանապարհին:
ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը նույնպես շնորհավորական խոսքով հանդես գալով՝ նշեց. «Տարիների աշխատանքը տվեց իր արդյունքը: Այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի, այլև միմյանց դեմ, որովհետև երկու թիմերն էլ եզրափակիչ անցնելու մեծ շանսեր ունեին: Որպես տարածաշրջանային տնօրեն՝ շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանին, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությանը, մարզիչներին: Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ սա լրջագույն նվաճում է: Մեր նպատակն է՝ մեր համալսարանները քայլեն աշխարհի լավագույն համալսարանների հետ»:
Շարունակելով Վ. Դումանյանի խոսքը՝ «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ինժեներական տնօրենն ասաց, որ ընկերությունն ակտիվ աջակցում է օլիմպիական շարժմանը. «Մեզ համար կարևոր էր բարձր արդյունքներ գրանցելը, իսկ այժմ մենք գրանցել ենք բոլոր ժամանակների լավագույն արդյունքը»:
Ընկերությունն իր կողմից առաջին հնգյակում հայտնված թիմերի համար պատրաստել էր հատուկ մրցանակներ:
Վերջնական արդյունքների համաձայն՝ մեր թիմը 10-րդ տեղում է և արժանացել է բրոնզե մեդալի։
Հրապարակվել է նաև այն 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է: Վստահ եմ՝ հաջորդ տարի ևս համալսարանական թիմերից մեկը դուրս կգա եզրափակիչ փուլ»:
«Yerevan SU-2813» թիմի անդամ Վահագն Ալթունյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրոս է: Ուրախությամբ նշում է, որ իրենց թիմը 2023 թվականին Եգիպտոսում մասնակցելու է եզրափակչին. «Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նման արդյունք Հայաստանի թիմերը երբևէ չէին գրանցել: Մեզ համար նպատակ ենք դարձրել եզրափակիչ փուլում նոր ռեկորդներ գրանցելը»։