ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՐԵԼՈՒ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆԸ
Բուհի ղեկավարության որոշման համաձայն՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն անվանակոչվեց՝ «ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» անվամբ:
![YSU-cultural-center](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/zaiDnxo2AGejciqeTvtpcWI417.jpg?h=bccd1fa5&itok=hxNu4-Gx)
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին։