ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2022»-Ի 2-ՐԴ ՓՈՒԼԸ
ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից հայտագրված 1965 աշակերտներից 550-ը անցել էին 2-րդ փուլ:
![olympiad-at-YSU-1650112142](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/oZn6VKlFduiqs11lqKhB9Ai3C9.jpg?h=bccd1fa5&itok=_ABNpLju)
Բարձր տրամադրությամբ ԵՊՀ եկած աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 11 առարկաների մրցույթներում (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն):
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում օլիմպիադայի տևողությունը օտար լեզուների համար սահմանված էր 2 ժամ 30 րոպե, իսկ մնացած առարակաների համար՝ 3 ժամ:
Այս փուլը հաղթահարած այն աշակերտները, որոնք կզբաղեցնեն առաջինից երրորդ տեղերը, վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում 1-ին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%։
Մյուս մասնակիցները կստանան գովասանագրեր: