- Main
- Node
- ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ. ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
April 20, 2022 | 12:37
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ. ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
«Ֆարմացիայի արդի հիմնախնդիրները» շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի շրջանավարտներն ու դասախոսներն ստացան վկայականներ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը:
Դասընթացի մասնակից Մոնիկա Իսրայելյանն իր խոսքում նշեց. «Ֆարմացիայի կայքէջից տեղեկացա ծրագրի մասին ու դիմեցի: Մասնակցությանս գլխավոր նպատակներն էին ժամանակակից սարքավորումներին առնչվող գիտելիքներս ընդլայնելը և մասնագիտական առավել խոր գիտելիքներ ձեռք բերելը»:
Մեկ այլ մասնակից, քիմիկ-անալիտիկ Աշխեն Վարսանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծրագրին դիմելիս չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքրությամբ կլսեմ դասախոսությունները: Թերևս պայմանավորված իմ աշխատանքի բնույթով՝ ինձ համար առավել հետաքրքական էին հատկապես դեղերի ժամկետների վերահսկմանը վերաբերող դասախոսությունները»:
Դասընթացավար, ք.գ.թ. Վիրաբ Կիրակոսյանը, կարևորելով դասընթացի դերը, ընդգծեց. «Չնայած դասընթացն անցկացվեց առցանց տիրույթում, այնուամենայնիվ, մասնակիցները բարձր ակտիվություն ցուցաբերեցին: Իհարկե, տեխնիկական խնդիրներն անխուսափելի էին, սակայն դասընթացը դրանից չտուժեց»:
Մասնակիցները դասընթացի ընթացքում ուսումնասիրել են՝ դեղերի որակի ապահովում և հսկում, մոնիթորինգ, դեղերի անալիզի արդի հիմնախնդիրները, դեղագործական տեխնոլոգիաների խնդիրները, դեղաբանություն և կլինիկական դեղաբանություն, դեղագործության կառավարում և էկոնոմիկա, ապացուցողական բժշկության հիմունքներ, բժշկական գրականության ընթերցման ալգորիթմներ: