ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԵԼ ԿԱՏՈՎՍԿԻԻՆ
Չեխիայի Բրնոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարել Կատովսկին ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներին, գիտաշխատողներին և ասպիրանտներին ծանոթացրեց Բրնոյի տեխնոլոգիական համալսարանում կատարվող աշխատանքներին:
![Karel-Katowski-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/zp2sggANdVathX4Mr6DRl06tQS.jpg?h=bccd1fa5&itok=BbQ4MVMP)
Բրնոյի համալսարանի հետ ԵՊՀ-ն ունի պայմանագիր, որի շրջանակում էլ պրոֆեսորն այցելել է Մայր բուհ, իրականացնել գիտափորձեր և գրանցել բարձր արդյունքներ:
Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանը կարևորում է նման սեմինարների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք մեծ հնարավորություններ են ընձեռում ոչ միայն ուսանողներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին. «Պրոֆեսորը ներկայացրեց իր կատարած հետազոտությունները և գրանցած արդյունքները: Նման քննարկումները շատ կարևոր են մեր ուսանողների համար հետագայում իրենց հետազոտություններն իրականացնելիս»:
Համալսարանը շարունակում է համագործակցել գիտության բնագավառում հայտնի մարդկանց հետ՝ անցկացվող հետազոտություններն էլ ավելի բարձրամակարդակ դարձնելու և գիտական աշխարհում մրցունակ արդյունքներ գրանցելու նպատակով: