April 22, 2022 | 17:00
Կրթություն
Ուսանողական
Ֆակուլտետի ՈՒԽ շրջանակում գործող անգլերենի ակումբի ղեկավար Անի Ղիմոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Փորձել ենք ստեղծել այլընտրանքային այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա ուսանողներին քննարկելու մասնագիտական տարբեր թեմաներ ոչ ֆորմալ եղանակով՝ նպատակ ունենալով ապահովել անկաշկանդ միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց լեզվական հմտությունները»:
Մասնակիցներին ներկայացվեց խտրականության բովանդակությունը, թեմային առնչվող անգլերեն տերմինները, այնուհետև խաղերի ու տեսանյութերի միջոցով յուրացրին թեման և ակտիվ քննարկմամբ ամփոփեցին խտրականությանը վերաբերող արդի հիմնախնդիրները:
Մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքը և ամփոփեցին ստացած գիտելիքները: