April 26, 2022 | 16:52
Կրթություն
Գիտություն
Ուսանողներին չինական մշակույթին ծանոթացնելու նպատակով բանախոս Ամալյա Պողոսյանը ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնային նպատակները և դրանց ազդեցությունն Ասիայի տարածաշրջանում, ինչպես նաև երկրի՝ համաշխարհային գերիշխանության ձեռքբերման հավանականության մասին։
«Չինաստանը տեխնոլոգիական կարևորություն ունեցող երկիր է»,- նշեց Ամալյա Պողոսյանը՝ ներկայացնելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրանում ՀՀ ներգրավվածության կարևորությունը։
Վերջում տեղի ունեցավ վիկտորինա 3 թիմերի միջև, որին մասնակեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի չինարեն ուսումնասիրող առաջինկուրսեցիները: